Facebook-ը թարմացնում է իր plugin-ը վեբ կայքերի համար, որը թույլ կտա այցելուներին՝ զրուցել բիզնեսների հետ Messenger-ով։
Facebook Chat Plugin-ի թարմացումները բիզնես վեբ կայքերի համար են, և թույլ են տալիս մարդկանց օգտվել դրանից, եթե անգամ չունեն Facebook։
Միանշանակ այս նոր թարմացումը թույլ կտա բիզնեսներին՝ ունենալ ավելի շատ հաճախորդներ իրենց վեբկայքի միջոցով քան նախկինում էր։
Ինչպես նաև plugin-ի նոր դիզայնն ավելի հեշտացնում և ինտուիտիվ է դարձնում զրույցը։
Facebook Page ունեցող բիզնեսները կարող են տեղադրել անվճար Chat Plugin-ը իրենց վեբկայքի վրա Facebook Page settings-ում մի քանի քայլեր կատարելով․
- Ձեր էջում սեղմեք Settings և նշեք Messaging,
- Մի փոքր իջեք Add Messenger to Your Website, սեղմեք Get Started,
- Անհատականացրեք plugin-ը՝ ողջույնի հաղորդագրությամբ, արձագանքելու ժամանակով, և գույնով,
- Մուտք գործեք վեբ կայքի դոմեյն, որին կցանկանայիք ավելացնել Messenger-ը,
- Facebook-ն ավտոմատ կերպով ստեղծում է կոդ, որը կարող եք copy/paste անել Ձեր webpage-ում։
Plugin-ը նաև կարող եք տեղադրել Facebook-ի գործընկերներ WooCommerce-ի, ManyChat-ի և Haravan-ի միջոցով։