Zoom-ը վերջին մի քանի ամիսների ընթացքում դարձավ շատերի նախընտրելի հարթակը՝ թե՛ գործնական, թե՛ ընկերական վիդեո զանգեր կատարելու համար։ Իրականում ոչ ոք կամ շատ քչերն են խոսում “Teamsing up”-ի կամ “Hangoutsing”-ի կամ “Meeting“-ի կամ “Roomsing”-ի մասին, բայց շատերն են խոսում Zooming-ի մասին, անգամ եթե անձամբ իրենք չեն օգտագործում Zoom-ը։
Այսպիսով Facebook-ը չի ցանկանում ետ մնալ Zoom-ից և շարունակելով մրցակցությունը՝ այսօր հայտարարել է, որ մարդիկ, ովքեր օգտագործում են Messenger Rooms-ը այժմ կարող են Rooms chat-ը հեռարձակել live տարբերակով։
Facebook Rooms-ի Live տարբերակը նորից կունենա վերահսկողություն call host-ի կողմից․ մասնակիցների քանակը՝ 50 մարդ, օգտատերերը պետք է ունենան հղում՝ միանալու համար և call host-ը անհրաժեշտության դեպքում կկարողանան հեռացնել մարդկանց։
Տարբերությունն այն է, որ երբ host-ը հրապարակի Live հեռարձակումը, այն կտեսնեն շատ այլ մարդիկ։ Facebook-ը նշել է, որ այս հնարավորությունը շուտով գլոբալ հասանելի կլինի այն վայրերում, որտեղ աշխատում է Messenger Rooms-ը։