Facebook-ը նշել է, որ կցուցադրի նոր հուշում Instagram-ի և Facebook-ի feed-ի վերևի հատվածում՝ հորդորելով ամերիկայի օգտատերերին կրել դիմակներ տնից դուրս գալիս։
ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ով վարկման 52,000 նոր դեպք մեկ օրվա մեջ։ Այս ռեկորդը բարձր է ցանկացած երկրից և վարակիչ հիվանդությունների մասնագետ և Սպիտակ տան խորհրդատու Anthony Fauci-ը նշել է, որ ԱՄՆ-ն սխալ դիրքորոշում է ընտրել վիրուսի դեմ պայքարի համար։ Fauci-ն նաև զգուշացրել է, որ վարակը շուտով կարող է հասնել մեկ օրում 100,000 դեպքի։
Եվ այս իրավիճակում դիմակներ կրելն էլ կարող է մեծ դեր ունենալ։ Իհարկե ոչ բոլորին է դա հաճելի, սակայն հիմնվելով պաշտոնական առողջապահական խորհրդի վրա, դա այս պահին կարող է միակ հավանական միջոցը լինել՝ վարակի տարածումը սահմանափակելու համար։ Այս ամենի արդյունքում Facebook-ի հիշեցումները հավանաբար կօգնեն օգտատերերին՝ ավելի տեղեկացված և զգոն լինել։