Facebook-ը փորձարկում է հավաքած Collections-ով ավելի մեծ լսարանի հետ կիսվելու նոր հնարավորություն

0
1185

Facebook-ի Collections-ը թույլ է տալիս օգտատերերին դասավորել Facebook-ում հանդիպած քոնթենթը, ինչպես օրինակ հրապարակումները, նկարները, վիդեոները և այլն, որով էլ շուտով հնարավոր կլինի կիսվել ավելի լայն լսարանի հետ։

Ընկերությունը նշել է, որ այժմ փորձարկում են հնարավորությունն ԱՄՆ-ում, որը թույլ կտա Facebook-ի օգտատերերին՝ կիսվել Curated Collections-ով ընկերների և անգամ հանրության հետ։

Դուք կարող եք սեղմել նոր sharing կոճակի վրա, որը հավաքածուի անվան տակ է, դրանցով ավելի լայն լսարանի հետ կիսվելու համար։ Այս պահին Դուք կարող եք նաև նշել թե ում հետ եք ուզում կիսվել Ձեր հավաքածուով՝ հանրության, Facebook-ի բոլոր ընկերների կամ միայն Ձեզ հետ։