Facebook-ը թողարկում է Collab հավելվածը՝ համագործակցային երաժշտական վիդեոներ ստեղծելու համար

0
1091

Facebook-ի R&D group, NPE Team-ը նոր խմբային աուդիո զանգի հավելված CatchUp-ը թողարկելուց հետո, թողարկում է մեկ այլ նոր հավելված, որը կոչվում է Collab։ Վերջինս ստեղծվել է վիդեոների համար և հատկապես՝ դիտելու, միմյանց միացնելու և համապատասխանեցնելու օրիգինալ վիդեոները՝ սկսած երաժշտությունից։

Collab-ում creator-ները կարող են կա՛մ ձայնագրել իրենց սեփական երաժշտական կոմպոզիցիան, կա՛մ համագործակցել։ Մինչ Դուք կարող եք այս նոր հնարավորությունը նմանեցնել TikTok-ի դուետներին, տարբերությունն այն է, որ Collab-ում հրապարակվող բոլոր վիդեոները կարող են միացվել և հարմարեցվել միմյանց։ Մինչդեռ TikTok-ը թույլ է տալիս creator-ներին՝ վերահսկել թե ով կարող է երգել (duet) իրենց հետ։

Ինչպես նաև, Collab-ը ձևավորվել է՝ ստեղծելու օրիգինալ երաժշտական վիդեոներ, որով էլ այն տարբերվում է այլ վիդեո հավելվածներից, ինչպիսիք են՝ TikTok-ը, Dubsmash-ը, Triller-ը և այլն։ Դրանցով օգտատերերը ստեղծում են քոնթենթ՝ օգտագործելով հայտնի երգերի երաժշտությունները, որոնք հասանելի են հավելվածի կատալոգում։

Collab-ները կարող են լինել մինչև 15 վայրկյան տևողությամբ։