Facebook-ը թողարկել է նոր ‘CatchUp’ կոչվող հավելվածը, որն ըստ էության Messenger Rooms-ն է ձայնային զանգերի համար։ Այն հնարավորություն է տալիս տեսնելու թե երբ են Ձեր ընկերները օնլայն և պատրաստ ձայնային զանգերին, ինչպես նաև group chat-երը, որոնց կարող եք միանալ։

Հավելվածի ներսում օգտատերերը կարող են նշել իրենց կարգավիճակը, որպեսզի մյուսներն իմանան թե երբ են նրանք պատրաստ զրույցին, և ստեղծել խմբեր՝ զրուցելու համար։
Նաև կա ‘auto-availability’ հնարավորությունը, որն ավտոմատ կերպով թարմացնում է Ձեր կարգավիճակը, երբ Դուք կապված եք Bluetooth-ով։
Հավելվածն այս պահին հասանելի է միայն մի քանի երկրներում iOS-ի և Android-ի վրա։