Facebook-ը թողարկել է նոր “Lock Profile” հնարավորությունը Հնդկաստանի իր օգտատերերի համար

0
213

Facebook-ը նոր անվտանգության հնարավորություն է թողարկում Հնդկաստանում, որը թույլ է տալիս օգտատերերին՝ փակել իրենց պրոֆիլներն այն մարդկանցից, ովքեր չկան իրենց ընկերների ցուցակում։

Facebook-ը՝ տեղեկատվության չարաշահումից պաշտպանելու նպատակով, Հնդկաստանի օգտատերերի համար թողարկում է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս օգտատերերին փակել իրենց պրոֆիլները։ Այս նոր հնարավորությունից կարող են օգտվել բոլորը, սակայն այն հատկապես անհրաժեշտ է աղջիկների և կանանց համար, ովքեր ցանակնում են ունենալ ավելի շատ վերահսկողություն իրենց պլատֆորմում։

Այս հնարավորությունն ակտիվացնելուց հետո այն մարդիկ, ովքեր չկան օգտատերի ընկերների ցանկում չեն կարող տեսնել նկարները, հրապարկումները, ինչպես նաև խոշորացնել կամ ներբեռնել օգտատերի անձնական էջի լուսանկարը կամ ետնանկարը։

facebook profile lock

Profile lock-ն ակտիվացնելու համար օգտատերը պետք է սեղմի “More” կոճակի վրա, որն իր անվան ներքևի հատվածում է, այնուհետև՝ “Lock Profile” կոճակը։

Profile lock հնարավորությունն այս պահին նաև հասանելի է Բանգլադեշի օգտատերերին։