Facebook-ը փորձարկում է նոր գործիք, որը թույլ կտա ադմիններին՝ տեղադրել հատուկ ահազանգներ այն հրապարակումների համար, որոնք ունենում են բարձր ներգրավվածություն։

Ինչպես կարող եք տեսնել Facebook group admin Karen Cummings-ի այս screenshot-երում, որոշ ադմիններ այժմ ունեն հնարավորություն՝ ‘Keyword Alerts‘-ի հետ միասին ստեղծել նաև ‘Engagement’ ահազանգեր։
Ըստ Facebook-ի՝ “Engagement Alert”-ները թույլ են տալիս ադմիններին՝ իմանալ թե իրենց խմբի հրապարակումները կամ մեկնաբանությունները երբ են ունենում մեծ արձագանքներ։
Այժմ այս նոր հնարավորությունը փորձարկման փուլում է և միայն սահմանափակ քանակությամբ ադմիններ կարող են տեսնել այն։