Facebook-ը թողարկել է նոր՝ Pinterest-ի նման հավելված

0
1543

Facebook-ը թողարկել է նոր` Pinterest-ին նման հավելված, որը կոչվում է Hobbi: Այն ձեր հետաքրքրություններին և հոբբիների համապատասխան նկարներ հավաքելու և տեսակավորելու համար է։

Ըստ App Store-ում Hobbi-ի նկարագրության՝ հավելվածը ցանկանում է օգնել ձեզ՝ հիշել ձեր սիրելի զբաղմունքների մասին։ Դուք կարող եք պահպանել ձեր նախագծերի նկարները, որոնց վրա աշխատում եք՝ լինի դա խոհարարություն, DIY, արվեստ և արհեստ, ֆիտնես կամ տնային դեկորացիա։ Այնուհետև կարող եք պլանավորել և վիզուալ կերպով գեղեցիկ դասավորել նկարները՝ որպես հավաքածուներ և ժամանակի ընթացքում առաջընթաց նկատել ձեր էջում։

Hobbi-ն 4-րդ հավելվածն է, որը թողարկվել է NPE-ի կողմից։

NPE-ի մյուս 3 հավելվածներն են․

  • Whale, որը թույլ է տալիս օգտատերերին՝ ստեղծել իրենց սեփական meme-երը պարզեցված ձևանմուշներով և գործիքներով,
  • AUX, որը DJ հավելված է, որտեղ օգտատերերը փորձում են ընդգրկել իրենց երգը group playlist-ում
  • Bump, որը զրույցի ծրագիր է նպատակաուղղված ուսանողներին ծանոթացնելու իրենց հարևանությամբ գտնվող այլ մարդկանց։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here