Facebook-ը հրապարակել է <<սոցիալական համեմատության ազդեցությունը հոգեկան առողջության վրա>> թեմայով իր ուսումնասիրությունը

0
1149

Facebook-ն ուսումնասիրություն է կատարել <<սոցիալական համեմատության ազդեցությունը հոգեկան առողջության վրա>> թեմայով։

Սոցիալական մեդիան շարունակում է աճել, մինչդեռ մարդկության մեծ մասը մնում է ինքնամեկուսացման պայմաններում՝ հետևելով <<Մնա Տանը>> հորդորներին։ Հենց այս պատճառով կարևոր է հասկանալ սոցիալական մեդիայի թողած ազդեցությունը մարդկանց հոգեկան առողջության վրա։

Facebook-ի հետազոտողներ Moira Burke-ին, Justin Cheng-ն և Bethany de Gant-ը կատարել են ուսումնասիրություն, որին մասնակցել է 37,000 մարդ՝ շուրջ 18 երկրներից։

Ըստ ընկերության հետազոտողների՝ սա կարող է լինել այս թեմայով երբևէ արված ամենամեծ հետազոտությունը։

Facebook-ի ուսումնասիրությունն առանձնացրել է այն ասպեկտները, որոնք կարող են վատթարացնել <<սոցիալական համեմատություն>> ասվածը․

  • Տեսնել հրապարակումներ, որոնք ունեն ավել շատ հավանումներ և մեկնաբանություններ քան Ձեր հրապարակումները,
  • Տեսնել ավելի շատ պոզիտիվություն այլ օգտատերերի հրապարակումներում,
  • Շատ ժամանակ անցկացնել այլ օգտատերերի պրոֆիլներում,
  • Տեսնել քոնթենթ Ձեր նույն տարիքն ունեցող մարդկանցից։

Ավելի շատ պատճառներ ունենալը՝ համեմատելու և համեմատվելու համար, իհարկե վատ անդրադարձ կունենա Ձեր հոգեկան առողջության վրա։

Ուսումնասիրության արդյուքնում, հետազոտողները նշել են, որ Facebook-ը կարող է օգնել մարդկանց՝ նվազեցնել սոցիալական համեմատությունը հետևյալ եղանակներով․

  • Օգնելով մարդկանց՝ փոխել այն ինչ տեսնում են իրենց feed-երում,
  • Նվազեցնել այլ օգտատերերի հրապարակումների հավանումների և մեկնաբանությունների քանակի վրա ֆիքսվելը,
  • Խրախուսել ավելի պոզիտիվ քոնթենթի ստեղծումը, և այլն։

Աղբյուրներ: Facebook (12)