Facebook-ը թողարկում է “Messenger Rooms” video chat-ը՝ մինչև 50 մարդկանց համար

0
1371

Facebook-ը ներկայացնում է Houseparty-ին նման՝ նոր video chat-ի հնարավորություն մինչև 50 անձի համար, որը կոչվում է Messenger Rooms․

Facebook Messenger Rooms: Drop-in Video Chats With up to 50 People

Rooms-ը կարող է ստեղծվել առանց օգտատերերի անմիջապես միմյանց զանգելու, և հենց դա էլ rooms-ը դարձնում է ավելի հարմար՝ համեմատած ստանդարտ վիդեո զանգերի հետ։ Օգտատերերը կարող են ստեղծել “room” և ուղարկել լինկը նրանց, ովքեր պետք է միանան վիդեո զանգին։ Վերջիններս կարող են միանալ ցանկացած ժամի։

Facebook Messenger Rooms: Drop-in Video Chats With up to 50 People

Օգտատերերը կարող են կիսվել “room”-ով Facebook-ում՝ կա՛մ՝ խմբում, կա՛մ event page-ում։ “Room”-ը ստեղծելով՝ օգտատերերը կունենան ամբողջական հսկողություն, թե ով կարող է տեսնել և միանալ վիդեո չատին։

Այնուամենայնիվ եթե Room-ը ստեղծվել է խմբում կամ event page-ում, ապա այն հասանելի կլինի այդ խմբի կամ event page-ի բոլոր անդամներին։

Facebook-ը նաև նշել է, որ այն շուտով կավելացնի room-եր ստեղծելու այլ հնարավորություններ՝ Instagram Direct-ից, WhatsApp-ից և Portal-ից։

Մարդիկ կտեսնեն room-երը իրենց news feed-ում, եթե դրանցով կիսվել են իրենց ֆեյսբուքյան ընկերները կամ խմբի անդամները։ Օգտատերերը նաև կարող են այլ մարդկանց ուղարկել հրավերներ՝ միանալու room-ին։

Room-ին կարող եք միանալ կա՛մ բջջայինով, կա՛մ դեսքթոփով, և չկա այլ հավելյալ app, որպեսզի ներբեռնեք։ Մարդիկ կարող են միանալ՝ անգամ եթե չունեն Facebook ակկաունտ, և իրենց ուղարկվել է միանալու լինկը։

Facebook-ը դեռևս հստակ չի հայտարարել թե երբ կթողարկի Messenger Rooms-ը։