Facebook-ն ավելացնում է նոր “location marker”-ներ անհատական բիզնես պրոֆիլների հրապարակումներին, և՛ Facebook-ում, և՛ Instagram-ում, որը կցուցադրի թե որտեղ են եղել տվյալ էջը կառավարողները հրապարակումն անելիս։

Ինչպես տեսնում եք վերոնշյալ օրինակում Facebook էջի հրապարակման վերին հատվածում ցուցադրվում է ‘Poster based in Brazil’ նշումը, որը նշանակում է, որ հրապարակումը կատարվել է Բրազիլիայից։

Այս նոր հնարավորությունը սկզբնապես միայն կավելանա խոշոր Facebook էջերին և Instagram ակկաունտներին ԱՄՆ-ում՝ սկսելով հատկապես այն պրոֆիլներից, որոնց կառավարում են ԱՄՆ-ից դուրս, սակայն, որի քոնթենթը հասնում է Ամերիկային։