Ըստ Jane Manchun Wong-ի՝ Facebook-ը փորձարկում է նոր գործիք, որը բջջային հավելվածում կփոխի Ձեր պրոֆիլի ֆոնի գույնը։

Ինչպես տեսնում եք այս օրինակներում այս նոր հնարավորությունը կհարմարեցնի ձեր անձնական էջի լուսանկարի գույնը ֆոնի փոփոխվող գույնի հետ։
Այս թարմացումն այդքան էլ նոր չէ, քանի որ դեռևս 2017թ․-ին Facebook-ը փորձարկեց նման հնարավորություն լինկերի համար՝ միացնելով հրապարկումներում ցուցադրվող վերնագրի հատվածի գույնը նկարի հետ․

Դեռևս պարզ չէ արդյո՞ք այս փոփոխությունը հետաքրքրություն կառաջացնի օգտատերերի շրջանում թե ոչ։