Facebook-ը փորձարկում է նոր գործիք, որը թույլ կտա օգտատերերին` իրենց Facebook Story-ներն ակտիվ պահել մինչև 3 օր՝ ի տարբերություն ներկայիս մինչև 24 ժամ տևողությանը։

Երկար ժամանակ է ինչ Facebook-ը փորձում է խթանել իր Stories գործիքի օգտագործումն, ինչպես Instagram-ում է, սակայն սպասումներն այսքան ժամանակ չեն արդարացրել, և այժմ Facebook-ը որոշել է փորձել մեկ այլ ֆորմատ։
Այժմ Facebook-ում ամեն օր 500 միլիոն մարդ օգտագործում է Stories գործիքը, սակայն համեմատած 1․66 միլիարդ ակտիվ օգտատերերի հետ՝ այս ցուցանիշն այդքան էլ շատ չէ։
Դեռևս Facebook-ը պաշտոնական հայտարարություն չի կատարել իր այս փորձարկման մասին։