Անցած շաբաթ Facebook-ի NPE թիմը թողարկեց նոր ‘Tuned‘ կոչվող հավելվածը, որը հաղորդագրությունների գործիք է՝ ստեղծված զույգերի համար։ Իսկ այս շաբաթ Facebook-ը թողարկում է մեկ այլ հավելված՝ խիստ անձնական հաղորդակցման համար։
Kit կոչվող հավելվածը Apple Watch-ի համար է, այն օգնում է՝ մնալ կապի մեջ Ձեզ համար ամենակարևոր մարդկանց հետ, առանց շարունակ բջջայինն օգտագործելու։

Հավելվածը թույլ է տալիս ուղարկել հաղորդագրություններ մեկ հպումով, ներառյալ ձայնային հաղորդագրություններ, emoji-ներ, location sharing և այլն։
Այն նման է Apple Watch-ի iMessage-ի օգտագործմանը։ Ինչևէ այս նամակները ուղարկվում են Facebook-ի Messenger-ով, ոչ թե SMS-ով կամ iMessage-ով։