Facebook-ը զույգերի համար թողարկում է նոր ‘Tuned’ App-ը

0
892

Facebook-ի NPE թիմը թողարկել է նոր ‘Tuned’ App-ը զույգերի համար, թույլ տալով նրանց՝ արտահայտել իրենց սերը, կիսվել երաժշտությամբ և իրենց հիշողություններով իրենց անձնական և առանձին տարածքում։

Facebook Tuned app

Ըստ The App Store-ում Tuned-ի նկարագրության՝ զույգերը կարող են հարթակում լինել այնպես ինչպես իրական կյանքում, անգամ եթե ֆիզիկապես միասին չեն:

Սա այն հարթակն է, որտեղ կարող եք կրեատիվ կերպով արտահայտել ձեր զգացմունքները, կիսվել ձեր mood-ով, երաժշտությամբ, ինչպես նաև ստեղծել թվային ալբոմ ձեր՝ միասին անցկացրած յուրահատուկ րոպեներից։

Tuned-ը նաև թույլ է տալիս կցել Ձեր Spotify ակկաունտը՝ երգերով կիսվելու համար։