Facebook-ը թողարկում է նոր Messenger COVID-19 Community Hub-ը՝ ցուցադրելու հավելվածում կապի մեջ մնալու կարևոր գործիքները

0
421

Facebook-ը թողարկել է նոր Coronavirus Community Hub-ը՝ Messenger-ի համար։ Այն ցուցադրում է Messenger հավելվածն օգտագործելու հիմնական եղանակները` ինքնամեկուսացման օրերին կապի մեջ մնալու համար։

Coronavirus Community Hub-ը նաև ներառում է հատուկ բաժիններ՝ ծնողներին, ուսուցիչներին, բիզնեսներին և առողջապահական կազմակերպություններին ինֆորմացված պահելու համար։

Messenger COVID-19 hub

Facebook-ը նշել է, որ նոր hub-ը տարբեր միջոցներ է առաջարկում՝ վիրտուալ կերպով կապի մեջ մնալու ձեր ընտանիքի, ընկերների, դասընկերների և աշխատակիցների հետ։

Այս կրթական hub-ը ներկայացնում է Messenger-ի օգտագործման հետ կապված յուրաքանչյուր գործիք և հնարավորություն։

Սակայն ուշադրության կենտրոնում հիմնականում հետևյալն է․

Messenger Hub

Messenger-ը՝ WhatsApp-ի հետ միասին, դարձել է պանդեմիայի վերաբերյալ խաբեությունների և ապատեղեկատվությունների հիմնական պլատֆորմը։ Այդ իսկ պատճառով Facebook-ը նշել է, որ շարունակում է ավելի խիստ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու կեղծ ակաունտները և ապատեղեկատվությունը։ Այն նաև ավելացրել է, որ նոր Hub-ն առաջարկում է հավելյալ խորհորդներ և աղբյուրներ՝ օգնելու մարդկանց՝ անտեսել օնլայն խաբեությունը։