Առաջին անգամ Մայիս ամսին՝ F8 կոնֆերանսի ժամանակ, իր գալիք Messenger app for Mac-ի մասին հայտարարելուց հետո, Facebook-ն անցած շաբաթ վերջապես սկսեց թողարկել նոր Messenger-ը macOS-ի համար։

Ըստ TechCrunch-ի Messenger Mac app-ն այժմ հասանելի է Մեքսիկոյում, Լեհաստանում և Ավստրալիայում։
Սակայն թե ինչքան արդյունավետ կլինի այն՝ դեռևս դժվար է ասել, չնայած, այն արդեն հասանելի է վեբ տարբերակով և այնպես չէ, որ դուք չեք կարող այն օգտագործել դեսքթոփ տարբերակով։
Facebook-ը նշել է, որ դուք կարող եք ներբեռնել հավելվածը Ձեր դեսքթոփին՝ և՛ Windows, և՛ MacOS, և կատարեք խմբային վիդեո զանգեր, համագործակցեք տարբեր նախագծերում կամ կատարեք բազմաբնույթ առաջադրանքներ՝ մինչ զրուցում եք Messenger-ում։
Ինչպես նաև շուտով կունենաք նաև Mac app՝ Messenger-ի համար։