Facebook-ը ժամանակավորապես դադարեցրել է Messenger-ի և Instagram-ի մի քանի հնարավորություններ՝ Եվրոպայում messaging service-ների նոր կանոնների պատճառով:
Եթե Դուք այժմ գտնվում եք Եվրոպայում, ապա ամենայն հավանականությամբ Facebook-ում և Instagram-ում ստացել եք ծանուցում, որտեղ նշվում է, որ որոշ հնարավորություններ հասանելի չեն, սակայն ընկերությունն աշխատում է դրանք վերականգնելու ուղղությամբ:
Facebook-ը չի ներկայացրել անհասանելի հնարավորությունների ցուցակը, սակայն ըստ որոշ զեկույցների՝ Messenger-ում և Instagram-ում բացակայում են poll-երը, նաև sticker-ները՝ Instagram-ում և personalized reply-ները՝ Messenger-ում: Messenger-ում ֆայլեր ուղարկելու կամ Direct-ում AR effect-ներով կիսվելու հետ կապված հնարավոր է նույնպես խնդիրներ լինեն: