Facebook-ը թողարկում է բարելավված Instagram Lite հավելվածը Հնդկաստանում

0
2155

Facebook-ն աշխատում է Instagram Lite հավելվածը ետ բերելու ուղղությամբ:

Facebook-ը հայտարարել է, որ այն փորձարկում է Instagram Lite հավելվածի նորացված տարբերակը Հնդկաստանում՝ նախքան այն բոլոր օգտատերերի համար թողարկելը:

Այս Instagram Lite հավելվածը 2MB-ից ավել չէ և ավելի արագ, վստահելի և հասանելի է: Android հավելվածն ունի Bangla, Gujarati, Hindi, Kannada, Malayalam, Marathi, Punjabi, Tamil and Telugu, սակայն ներկայումս չունի մի քանի կարևոր հնարավորություններ, որոնցից են՝ Reels-ը, Shopping-ը և IGTV-ն:

Lite հավելվածները հաճախ օգտագործում են այն օգտատերերը, ովքեր չունեն բարձրակարգ սմարթֆոններ կամ արագ բջջային ինտերնետ: Facebook Lite հավելվածը, անցած ամիս ունեցել է մոտ 40 միլիոն ամսական ակտիվ օգտատեր Հնդկաստանում, մինչդեռ Messenger Lite հավելվածն ունեցել է մոտ 13 միլիոն ակտիվ օգտատեր՝ ըստ App Annie-ի տվյալների: