Facebook-ը թողարկել է Սուրբ ծննդյան թեմատիկայով նոր հնարավորություններ Messenger Kids-ում

0
203

Facebook-ը թողարկել է Սուրբ ծննդյան թեմատիկայով նոր հնարավորություններ Messenger Kids-ում՝ հավելվածում ամանորյա տրամադրությունն ապահովելու համար:

https://www.facebook.com/watch/?v=121047373084408

Ինչպես կարող եք տեսնել վերը նշված վիդեոում՝ հիմնական ավելացումը Santa-ի հետ զրուցելու հնարավորությունն է, որը Facebook-ն անցած տարի նույնպես ավելացրել էր Messenger Kids-ում: Այս հնարավորության հիանալի կողմն այն է, որ ծնողները կկարողանան տեսնել և արձագանքել այդ հաղորդագրություններին, և արդյունքում կատարել իրենց երեխաների ամանորյա ցանկությունները:

Ծնողները կկարողանան միացնել Santa messaging հնարավորությունը հավելվածի կարգավորումներից, և այն ակտիվ կլինի մինչ հունվարի 6-ը՝ թույլ տալով երեխաներին նամակներ ուղարկել Սանտային:

Messenger Kids

Facebook-ը նաև ավելացրել է մի շարք AR գործիքներ և sticker-ներ, ինչպես նաև թվային տոնական բացիկներ, որոնք ծնողները կարող են ուղարկել իրենց երեխաներին՝ Parent dashboard-ի միջոցով:

Messenger Kids christmas