Օգոստոս ամսին Facebook խմբերում sponsored posts հնարավորությունն ավելացնելուց հետո, Facebook-ն այժմ ավելացնում է հանրային խմբերն իր Brand Collabs Manager գործիքի մեջ:
Brand Collabs Manager-ը հնարավորություն է տալիս բրենդներին՝ գտնել համապատասխան ինֆլուենսերներ և էջեր՝ ինֆլուենսեր մարքեթինգի և բրենդի համագործակցությունների համար: Բրենդները կարող են creator-ների որոնել՝ և՛ Facebook-ում, և՛ Instagram-ում, և կապվել նրանց հետ՝ համագործակցության համար:
Իսկ այժմ բրենդները կկարողանան նաև խմբեր որոնել:
Facebook-ը նշել է.
«Public Group ադմինները կարող են համագործակցել բրենդների հետ` ստեղծելու campaign-ներ, որոնք կհետաքրքրեն իրենց խմբի անդամներին: Բրենդները կկարողանան կապվել համապատասխան լսարանների հետ և ակտիվորեն ներգրավվել, իսկ խմբի ադմինները նույնպես կունենան գումար վաստակելու հնարավորություն:»
Անցած ամիս Facebook-ն ավելացրել է Q and A group post հնարավորությունը, որը թույլ է տալիս ադմիններին ունենալ նոր ձևաչափով question and answer session-ներ:
Q and A session սկսելու համար խմբի ադմինները խմբում գրառում կատարելիս կարող են ընտրել “Host a Q&A” հնարավորությունը: