Facebook-ն անցած տարի հայտնել էր, որ մեքենա սպառողների մոտ կեսը նշում են, որ ընկերներից և ընտանիքից ստացած առաջարկություններն ազդում են իրենց՝ նոր բրենդ գնելու որոշման վրա, իսկ 77%-ը նշել են, որ սոցիալական մեդիայում տեղադրված գրառումները նրանց ստիպել են որոշել որևէ գնում կատարել:
Իսկ այժմ Facebook-ն ավելի շատ հնարավորություններ է տրամադրում՝ օգնելու մեքենաների դիլերներին՝ իր պլատֆորմում կապ հաստատել պոտենցիալ գնորդների հետ:
Facebook-ն ավելացրել է երեք նոր էլեմենտ.
- Նոր “Manage Inventory” tab-ը վաճառքի էջերում
- Պարզեցված կարգավորման գործընթաց automotive inventory ads-ի համար (AIA)
- Նոր “Vehicles” tab-ը` վաճառքի էջերում, որտեղ դիլերները կարող են ցուցադրել իրենց ամբողջ տրանսպորտային միջոցների գույքագրումը:
Այս նոր հնարավորությունները թույլ կտան մեքենաների դիլերներին՝ ավելի հեշտորեն ցուցադրել մեքենաները Facebook-ում՝ առավելագույնի հասցնելով իրենց հնարավորությունները: