Facebook-ը փորձում է նոր գովազդի ֆորմատ

0
1782

Facebook-ի մեծ փոփոխություններից մեկն այն է, որ Դուք կկարողանաք գնել պրոդուկտներ և ծառայություններ միանգամից Ձեր էջից, իսկ Facebook-ն իր հերթին կառաջարկի Ձեզ պրոդուկտներ և ծառայություններ հիմնված Ձեր հետաքրքրությունների վրա։

Դուք կտեսնեք դրանք Ձեր էջում և կպատվիրեք։ Դա ինքնին համարվում է գնում և դուք տեղեկանալու համար կստանաք հիշեցում Facebook-ի կողմից Ձեր գնման մասին։ 

Այն կոչվում է Dynamic Ad և ոչ միայն հարմար ու հասանելի է օգտատերերին այլ նաև շահավետ է բիզնեսների համար։ Dynamic Ads-ը օգտատերերին ցույց է տալիս հենց այն պրոդուկտը, որի վերբերյալ որևէ ակտիվություն եք ցուցաբերում Ձեր էջում։ 

Facebook-ը նաև աշխատում էր Instagram feed-ում հասանելի օրգանիկ գնումների վրա։ Այն դեռ թույլ է տալիս մարդկանց սեղմել նկարի միջի պրոդուկտի վրա և ուղղորդվելով վեբ կայք կամ խանութ գնել այն։ Այն փորձում է Instagram-ը դարձնել ավելի շատ <<խանութ>>  քան սոցիալական ցանց։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here