Messenger-ի և Instagram DMs-ի օգտատերերը կկարողանան կապ հաստատել միմյանց հետ միաժամանակ երկու հարթակներից: Ինչպես նաև բացի այս հնարավորությունից, Instagram DMs-ն այժմ ունի 10 նոր հնարավորություններ:
Նոր հնարավորություններից օգտվելու համար օգտատերերը կարող են կատարել թարմացումը:
Եթե Ձեզ էլ է արդեն հասանելի թարմացումը, ապա Instagram-ը բացելիս կտեսնեք հետևյալ հուշումը.
Ստորև կարող եք ծանոթանալ այն նոր հնարավորություններին և փոփոխություններին, որոնք հասանելի կլինեն թարմացումը կատարելու դեպքում:
- Cross-platform Messaging: Կարող եք կապ հաստատել Instagram-ի և Messenger-ի օգտատերերի հետ՝ օգտագործելով հավելվածներից ցանկացածը և ուղարկել հաղորդագրություններ կամ միանալ վիդեո զանգերին:
- Watch Together: Կարող եք դիտել վիդեոներ՝ Facebook Watch-ում, IGTV-ում, Reels-ում, TV shows-ում, movies-ում, այլ օգտատերերի հետ՝ վիդեո զանգի ընթացքում:
- Vanish Mode: chat mode, որտեղ դիտված հաղորդագրություններն անհետանում են կա՛մ երբ տեսնում եք, կա՛մ երբ փակում եք զրուցարանը:
- Selfie Stickers: Հաղորդագրություններին արձագանքելու նոր եղանակ. Boomerang-ներ, emoji-ներ և selfie-ներ:
- Chat Colors: Կարող եք նշել որևէ նախընտրելի գույն՝ Ձեր զրուցարանն ավելի անհատականացնելու համար:
- Custom Emoji Reactions: թույլ է տալիս ստեղծել Ձեր սիրելի emoji-ների shortcut-ներ, որպեսզի արագ արձագանքեք հաղորդագրություններին:
- Forwarding: Կարող եք կիսվել քոնթենթով՝ միանգամից մինչև 5 ընկերների կամ խմբերի հետ:
- Replies: հնարավորություն է տալիս՝ միանգամից Ձեր զրուցարանում արձագանքել կոնկրետ նամակին:
- Animated Message Effects: Ձեր հաղորդագրությունների վրա կարող եք ավելացնել անիմացիոն էֆֆեկտներ:
- Message Controls: Կարող եք որոշել թե ով կարող է Ձեզ հաղորդագրություն ուղարկել և ով ընդհանրապես չի կարող Ձեզ գրել:
- Enhanced Reporting and Blocking Updates: Կարող եք report անել ամբողջ զրույցը: