Facebook-ը թարմացնում է իր ‘Privacy Check-Up’ գործիքը՝ հստակեցնելու, թե որ տարրերը կարող եք վերահսկել

0
1434

Facebook-ը հրապարակել է իր ‘Privacy Check-Up’ գործիքի թարմացումը, որը ցույց է տալիս թե ինչ վիճակում են ձեր անձնական տվյալները, և ինչ կարող եք անել՝ սահմանափակելու ձեր անձնական տվյալների կորստի հավանականությունը։ 

Facebook-ը հուշում է օգտվողներին՝ հստակեցնել իրենց տվյալների կարգավորումները Privacy Check-Up հրապարակումների միջոցով, որոնք հայտնվում են News Feed-ում, և այժմ այս նոր ֆորմատով ավելի հեշտ կլինի մարդկանց համար՝ հասկանալ յուրաքանչյուր էլեմենտ։

Նոր “Privacy Check-Up”-ը բաժանվում է 4 հստակ բաժինների։ Յուրաքանչյուր բաժին ներառում է ձեր անձնական ինֆորմացիայի ընդհանուր վերանայում, ինչպես նաև՝ խորհուրդներ, թե ինչպես կարող եք ուժեղացնել ձեր ակաունտի անվտանգությունը յուրաքանչյուր տեսանկյունից։

“Check-Up”-ը նաև ներառում է գաղտնաբառերի անվտանգության խորհուրդներ, ինֆորմացիա, որոնցով դուք կիսվում եք հարթակում որոնումների միջոցով և հավելվածներն ու վեբ կայքերը, որոնց դուք հասանելիություն եք տվել դեպի ձեր Facebook-յան էջ։