2020թ․-ի 10 լավագույն Keyword հետազոտման գործիքները

0
440

Keyword-ները շատ կարևոր դեր և նշանակություն ունեն SEO-ում։

Keyword-ի հետազոտման գործիքները SEO (Search Engine Optimization) մասնագետներին տրամադրում են հնարավրություն՝ ճանաչելու այն բառերն ու արտահայտությունները, որոնք մարդիկ օգտագործում են տեղեկություններ որոնելու և գտնելու համար։ 

Keyword-ի հետազոտման գործիքները տրամադրում են լիարժեք SEO տեղեկություններ, ինչպիսիք են՝ keyword volume, մրցակցություն, CPC, թոփ բարձր վարկանիշ ունեցող էջեր և այլն:

Այս գործիքներից շատերը վճարովի են և թանկարժեք, և շատ կազմակերպություններ ներդնում են հազարավոր դոլլարներ՝ keyword-ի հետազոտման համար, որպեսզի ստանան թիրախավորված քոնթենթ։ Վճարովի գործիքների կողքին կան նաև անվճար տարբերակներ, որոնցից նույնպես կարող եք օգտվել և ստանալ զգալի արդյունքներ։

Այժմ կկարդաք 2020թ․-ի 10 ամենալավ Keyword-ի հետազոտման գործիքների մասին, որոնց շարքում ներռաված են և՛ վճարովի, և՛ անվճար գործիքներ։

1․  KW finder: 

KWFinder-ը հեշտ օգտագործվող keyword հետազոտման գործիք է, որն օգնում է ձեզ գտնել long-tail keyword-ներ։ 

KWFinder-ն ունի և՛ անվճար, և՛ վճարովի հնարավորություններ։ 

Գնացուցակ․
10 օր անվճար օգտագործման հնարավորություն
Ամսեկան $29,90 – Mangools Basic
Ամսեկան $39,90 – Mangools Premium
Ամսեկան $79,90 – Mangools Agency

KWFinder-ը ամենաարագ աճող SEO գործիքների կազմակերպություններից մեկն է։ KWFinder-ի օգնությամբ դուք կկարողանաք գտնել Keyword-ներ՝ լավ թիրախավորված թրաֆիք ունենալու համար։ Հարցերի վրա հիմնված Keyword հետազոտության գործիքը կօգնի Ձեզ գտնել long-tail keyword-ներ։

KWFinder-ը տրամադրում է մինչև 700 keyword-ի առաջարկներ հիմնվելով տվյալի 3 աղբյուրներից մեկի վրա․

  1. Related keywords 
  2. Autocomplete
  3. Questions

2) Ahrefs Keyword Explorer tool

Ahrefs-ը հայտնի գործիքակազմ է backlink-երի և SEO վերլուծության համար, որը կարող է հեշտորեն փոխարինել մի քանի գործիքների և արդեն իսկ ունի նշանակալի դեր ցանկացած SEO-ի համար։

Գնացուցակ․ 
7 օր օգտագործման փորձաշրջան – 7$
$99 – Lite
$179 – Standard
$399 – Advanced
$999 – Agency

Ahrefs-ը մշտապես բարելավում է իր բոլոր ալգորիթմները, որպեսզի հաճախորդներին տրամադրի ամենաակտուալ backlink-երի տվյալներ։

Ahrefs’ Site Explorer գործիքն օգնում է հեշտորեն վերլուծել ձեր կայքի backlinks profile-ն, ինչպես նաև ձեր մրցակիցների կայքերը։ Սա հատկապես օգտակար գորիծիք է եթե ցանակնում եք հետազոտել շահավետ keyword-ներ՝ օրգանիկ և վճարովի որոնումների համար։  Content Explorer-ը կօգնի ձեզ գտնել ցանկացած քոնթենթ, ցանկացած թեմայով, որոնցով ամենաշատն են կիսվել սոցիալական մեդիայի ալիքներում։

Ahrefs-ը նաև տրամադրում է  Keywords Explorer, որը կօգնի ձեզ՝ գտնել keyword-ների գաղափարներ։ Այն նաև առաջարկում է Site Audit գործիքը, որը կվերլուծի Ձեր վեբկայքը պարզ SEO խնդիրների համար։

Ahrefs-ի նշանաբանն է  “First do it, then do it right, then do it better.”

3) Google Keyword Planner 

Google Keyword Planner-ը հայտնի keyword վերլուծության գործիքներից է, որն ունի բավականին շատ օգտատերեր, վերջինս նաև պայմանավորված է իր անվճար լինելու հետ։

Սակայն բացի անվճար լինելուց Google Keyword Planner գործիքը նաև միացված է Google AdWords-ին։ Այս գործիքն օգտագործելու համար առաջին հերթին պետք է ունենաք AdWords ակկաունտ։

Google Keyword Planner-ը կարող է օգնել Ձեզ՝ փնտրել keyword-ներ, հիմնվելով Ձեր պրոդուկտի կամ ծառայության, վեբկայքի կամ landing էջի վրա։

Նաև կարող եք օգտագործել վիճակագրություններ, ինչպես օրինակ search volume-ն է, որը կօգնի Ձեզ որոշել թե որ keyword-ները օգտագործել։ 

4)LongTailPro

Long Tail Pro-ն keyword հետազոտման ծրագրակազմ է, որը թույլ է տալիս հավաքել յուրահատուկ Long Tail keyword-ներ ընդամենը մի քանի րոպեում։ 

Գնացուցակ․
Տարին $207.9 – LTP Annual Starter Plan(7 օր անվճար հնարավորություն)
Տարին $375.9 – LTP Annual Pro Plan (7 օր անվճար հնարավորություն)

 Long Tail Pro-ն հնարավորություն կտա ստանալ ավելի քան 800 keyword-ներ, օգտագործելով Google keyword գործիքի տվյալները։

 Long Tail Pro-ի ինտերֆեյսն այնքան հեշտ և հասկանալի է, որ այն օգտագործելու համար կարիք չկա SEO մասնագետ լինել։

Long Tail Pro-ն կօգնի ստեղծել տարբեր պրոեկտներ, keyword-ներն ավելացնել Excel-ում, ինչպես նաև keyword-ներ ներմուծել LongTailPro-ում, գտնել հասանելի դոմեյնի անուններ կամ long-tail high-CPC keyword-ներ և այլն։

5)Serpstat

Serpstat-ը keyword-ի և ranking-ի վերլուծության գործիք է, որն օգտագործվում է մրցակիցների վերլուծության և գովազդային արշավներ ստեղծելու համար։

Գնացուցակ․ 
անվճար օգտագործման հնարավորություն
Ամսեկան $69.00 – Lite
Ամսեկան $149.00 – Standard
Ամսեկան $299.00 – Advanced
Ամսեկան $499.00 – Enterprise

Serpstat-ը տրամադրում է ավելի քան 20 գործիքKeyword Research, Competitor Analysis, Backlink Analysis, Rank Tracker, Site Audit և այլն։ 

Serpstat-ը կօգնի Ձեզ պարզել, թե որ keyword-ներն ամենալավը կաշխատեն ձեր նախագծերի և էջերի համար, դուք կարող եք գտնել ամենալավ աղբյուրները, ստուգել Ձեր վեբկայքը՝ SEO սխալների համար և այլն։

Serpstat-ը թույլ է տալիս՝ փորձել իր ծրագրակազմն անվճար, առանց որևէ ժամանակի սահմանափակման, սակայն Ձեր կողմից կատարվող հարցումների քանակը սահմանափակ է։

6) SpyFu

SpyFu-ն ամենահայտնի SEO օպտիմիզացման ծրագրակազմներից մեկն է՝ շնորհիվ իր կարևոր հնարավորությունների, գերազանց հաշվետվությունների և թվային մարկետինգի և գովազդի աջակցության։

Գնացուցակ․
Ամսեկան $39 -Basic
Ամսեկան $39 -Professional
Ամսեկան $299 -Team

SpyFu-ն տրամադրում է keyword-ի որոնման և կառավարման գործիքների լայն ընտրություն, այն կարող է հետևել backlink-երին, ունի կայքի ընթացքի մոնիտորինգի հնարավորություն և անսահմանափակ որոնման արդյունքներ։

SpyFu-ն առաջարկում է մի շարք գործիքներ, որոնք օգնում են օգտատերերին՝ ստեղծել keyword list-եր և ad copy-ներ։ Այս գործիքները թույլ են տալիս օգտատերերին ներմուծել իրենց ցանկալի keyword-ները միանգամից իրենց AdWords account-ներում։

SpyFu-ն նաև տրամադրում է SEO գործիքներ և reporting software, որը համեմատում է օրգանիկ որոնման արդյունքները մրցակիցների հետ։

7)Google Trends

Google Trends-ը վեբկայք է, որը վերլուծում է լավագույն որոնման հարցումների տարածվածությունը Google Search-ում։

Google Trends-ն ավտոմատ կերպով թարմացնում է բոլոր հայտնի որոնման հարցումները։

 Օգտագործելով Google Trends-ը Ձեր SEO-ում և քոնթենթ մարքեթինգում՝ դուք կարող եք իմանալ թե ինչ տեղեկություն են փնտրում այն մարդիկ, ովքեր պատկանում են ձեր թիրախավորած շուկային։

Այն նաև առաջարկում է տարբեր կատեգորիաներ՝ ինչպես օրինակ՝ լուրեր, մարդիկ, գեղեցկություն, նորաձևություն, ուտելիք և այլն։

8)Ubersuggest

Ubersuggest-ն անվճար SEO գործիք է, որը օգնում է Ձեզ՝ գտնել քոնթենթ գաղափարներ, տեղեկանալ ձեր մրցակիցների մասին, և ստանալ keyword առաջարկներ ձեր քոնթենթի համար։

Գնացուցակ․
Անվճար
7 օր փորձաշրջանի հնարավորություն
Ամսեկան $29 – Pro

Ubersuggest-ի keyword-ներով դուք կկարողանաք թիրախավորել և ստանալ օգակար տեղեկություններ մրցակցային վերլուծության համար։ Սա հիանալի գործիք է հատկապես freelancer-ների համար, ովքեր չունեն այդքան մեծ բյուջե՝ ծախսելու թանկարժեք SEO գործիքների վրա։

Ubersuggest-ն առաջարկում է հնարավորություն՝ վերլուծելու keyword-ները՝ ցույց տալու թե արդեն իսկ ինչքան շատ են մարդիկ փնտրում, կամ ինչքան կլինի իր CPC-ը (cost per click)։

Օգտագործելով Ubersuggest-ը, դուք կարող եք գտնել օրգանիկ keyword-ներ այլ վեբկայքերից, տեսնել search volume-ը, մրցակցությունը յուրաքանչյուր keyword-ի համար, և այլն։

9)Wordstream

WordStream Advisor-ն առցանց գովազդի կառավարման ծրագրային լուծում է, որը թույլ է տալիս գովազդատուներին կառավարել իրենց Google AdWords, Bing Ads և Facebook Ads campaign-ները մեկ dashboard-ից։

Գնացուցակ․
Ամսեկան $199 – WordStream Advisor Only
Ամսեկան $448 – Advisor with Premier Consulting

WordStream Advisor-ն իր տեսակի մեջ միակ ծրագրային լուծումն է, որն առաջարկում է և՛ PPC , և՛ վճարովի սոցիալական կառավարում։

WordStream Advisor-ն առաջարկում է տարբեր անվճար գործիքներ մարկետոլոգների համար, ինչպես օրինակ՝ AdWords Performance Grader, Landing Page Grader, Bing Ads Grader, և անվճար keyword գործիքներ SEO և  PPC keyword list-ի ստեղծման համար։

WordStream-ը թույլ է տալիս վերբեռնել ներբեռնված ֆայլը Google Ads-ում, ներբեռնել keyword list-ը CSV ֆայլ ֆորմատով, տարամադրում է long-tail keyword-ներ և այլն։

10)KeySearch

Keysearch-ը բոլորը մեկում SEO գործիք է՝ keyword-ով, SERP-ով, մրցակիցների հետազոտությամբ և վերլուծությամբ, backlink վերլուծությամբ և այլն։

Գնացուցակ․
Անվճար մեկ ամիս օգտագործման հնարավորություն
Ամսեկան $ 17 – Starter
Ամսեկան $ 34 – Pro

KeySearch-ն օգտագործելով կկարողանաք գտնել բոլոր թաքնված keyword-ներն ու ունենալով բոլոր գործիքները՝ հետևել ձեր մրցակիցներին։

KeySearch-ն առաջարկում է շատ տարբեր հնարավորություններ ինչպես օրինակ՝ Keyword research, backlink analysis, YouTube keyword research, Backlink finder, Keyword & SERP difficulty checker և այլն։

KeySearch-ը կարող է օգնել Ձեզ՝ յուրաքանչյուր օր փնտրել 5 keyword, այն նաև տրամադրում է video tutorial, որպեսզի իմանաք թե ինչպես է այն աշխատում և հաճախ ավտոմատ կերպով թարմացվում է։

Լավ keyword-ները շատ կարևոր դեր են խաղում SEO-ում։

Պետք է ընդմիշտ հիշել և չմոռանալ, որ վեբկայքը keyword-ներով լցնելուց պետք է պարզապես խուսափել։

Ինչպես տեսաք այս հոդվածում հասանելի է տարբեր գործիքների լայն ընտրանի (և՛ անվճար, և՛ վճարովի տարբերակներով), այսպիսով ուսումնասիրեք և փորձեք օգտագործել։)