2020թ․-ի 10 լավագույն քոնթենթ մարկետինգ պլատֆորմները

0
1070

Այսօր մենք ապրում ենք տեխնիկապես զարգացած աշխարհում, որտեղ յուրաքանչյուր մարկետոլոգ ունի առաջադեմ հնարավորություններ պլատֆորմների միջոցով տրամադրելու content: Այս գործընթացը փոփոխվում է օր օրի, և արդյունքում` այժմ մենք ունենք առանձին content marketing ճյուղ, որն ուժեղացնում և խթանում է մարկետոլոգների ջանքերն՝ առաջին հերթին պատշաճ կերպով ներկայացնելու, իսկ այնուհետև վաճառելու իրենց բրենդները։

Անգամ այժմ շատ մարկետոլոգներ օգտագործում են էլեկտրոնային փաստաթղթեր և իմեյլներ, որոնք նրանց տրամադրում են աննշան հնարավորություններ՝ բարելավելու իրենց մարկետինգային գործընթացները, և ահա թե ինչու մենք ունենք CMP-ներ (content management platforms):

Content Marketing Platform-ը սահմանվում է որպես ծրագրային լուծում, որը թույլ է տալիս մարկետինգային կազմակերպություններին՝ կենտրոնանալ content-ի ստեղծման գործընթացին, ներառելով գաղափարների ձևավորում և պլանավորում։

Content Marketing պլատֆորմների գլխավոր նպատակն է՝ օգնել մարկետոլոգներին՝ համոզվել, որ content-ը ներգրավող է, ուշադրության արժանի և բրենդին համապատասխան։

Այժմ կծանոթանանք 10 լավագույն Content Marketing Platform-ների հետ․

  1. Hubspot

Hubspot-ը մարքեթինգային գործիք է, որն առաջարկում է և՛ marketing hub, և՛ գործիքներ՝ վաճառքի ու հաճախորդների սպասարկումը կառավարելու համար։

Marketing hub-ը թույլ է տալիս մարկետոլոգներին՝ ստեղծել որակյալ քոնթենթ, մինչդեռ sales hub-ը թույլ է տալիս՝ թիրախավորել հաճախորդներին և մասնագիտորեն կառավարել ձեր կոնտակտների ցուցակը։

Գնացուցակ․
Ամսեկան $50 (ներառյալ 1,000 կոնտակտ) – Starter,
Ամսեկան $800 (ներառյալ 1,000 կոնտակտ) – Professional,
Ամսեկան $3,200 (ներառյալ 10,000 կոնտակտ) – Enterprise։

Hubspot-ի marketing hub-ը տրամադրում է գործիքներ, որոնք առաջնորդում են ձեզ SEO-ում, սոցիալական մեդիայում, landing էջերում, email-ում և web analytics-ում։ Դուք կա՛մ կարող եք ինտեգրել ծրագրակազմը ձեր ներկայիս վեբ կայքում, կա՛մ ստեղծել Ձեր ամբողջ վեբ կայքը HubSpot-ում, քանի որ այն նաև հանդիսանում է որպես քոնթենթ կառավարման համակարգ (content management system (CMS)):

Hubspot-ի sales platform-ն ունի տարբեր օգտակար գործիքներ, ինչպիսիք են՝ զանգեր, իմեյլներ, հանդիպումների պլանավորում, նշանակումներ և  to-do list-եր ստեղծելու հնարավորություններ։ 

2) StoryChief

StoryChief-ը կրթական CMP է, որը թույլ է տալիս՝ ստեղծել և հրապարակել ինտերակտիվ հոդվածներ միաժամանակ տարբեր ալիքներում։ Սա նշանակում է, որ հնարավոր է հրապարակել հոդվածներ միաժամանակ այնպիսի ալիքներում, ինչպիսիք են՝ Medium-ը, WordPress-ը, Shopify-ը և այլն, ինչպես նաև սոցիալական մեդիայի ալիքներում և Mailchimp-ում։

Գնացուցակ․
Անվճար հնարավորություն – Starter,
Ամսեկան $12 – Essential,
Ամսեկան $24 – Pro,
Ամսեկան $65 (ամենաքիչը 10 օգտատեր)) – Custom։

StoryChief-ը հատկապես կարևոր և օգտակար պլատֆորմ է, եթե ցանկանում եք, որ թիմի անդամները համագործակցեն միմյանց հետ և կարողանան տեսնել միմիյանց աշխատանքները։ Երբ հոդվածը ստեղծվում է, օգտատերերը կարող են ծանուցումներ ստանալ նոր հոդվածի մասին, որը կարող են իրենք տեսնել։

Շատ օգտակար հնարավորություն է նաև այն, որ StoryChief-ը թույլ է տալիս ձեզ՝ տեսնել ձեր SEO keyword-ների հաջողությունը միանգամից հոդվածում։ Content calendar-ը թույլ է տալիս պլանավորել ապագա հոդվածները։

Վճարովի պլանավորումները կախված են հոդվածների քանակից, որոնք ցանկանում եք հրապարակել ամեն ամիս։

Ինչպես նաև հասանելի է անվճար փորձաշրջան։

3)CoSchedule

CoSchedule-ը ինքն իրեն կոչում է շուկայավարման նախագծերի կառավարման պլատֆորմ, չնայած այն փաստին, որ այն ավելի շատ editorial calendar և սոցիալական մեդիա մարքեթինգի գործիք է։

Գնացուցակ․
14 օր անվճար օգտագործման հնարավորություն
Ամսեկան $9 – Blog Calendar
Ամսեկան $19 – Marketing Calendar
Պայմանագրային – Marketing Suite։

CoSchedule-ը թույլ է տալիս Ձեզ՝ ստեղծել առաջադրանքներ, ավելացնել քննարկումներ և նշանակել առաջադրանքներ թիմի անդամների համար։

Իր օգտակար ReQueued հնարավորությունը թույլ է տալիս նորից հրապարակել արդեն ճանաչված content-ը․ օրինակ՝ ձեր 2 տարի առաջ հրապարակած content-ը եթե մինչ այժմ համապատասխան է և արդի, ապա կարող եք նորից հրապարակել այն Ձեր սոցիալական մեդիայի պրոֆիլներում։

CoSchedule-ը նաև ունի text editor, որը թույլ է տալիս՝ գրել քոնթենթ առաջադրանքների էջում կամ եթե արդեն օգտագործում եք օրինակ Google Docs, ապա կկարողանաք վերբեռնել ձեր doc-ը։

4)Ceros

Ceros-ը փորձարարական քոնթենթ ստեղծելու պլատֆորմ է, որը թույլ է տալիս մարկետոլոգներին և դիզայներներին՝ ստեղծել ինտերակտիվ և գրավիչ քոնթենթ առանց ավանդական կոդավորման։ Այն առավել դիզայն է և դասավորություն, քան տեքստի վրա հիմնված քոնթենթ կառավարման համակարգ։

Գնացուցակ․
Չի տրամադրվում․

Cerosdesign studio-ն թույլ է տալիս օգտատերերին՝ ձևավորել գեղեցիկ թվային քոնթենթ՝ օգտագործելով իր գործիքները։ Design canva-ներն ունեն մի շարք անիմացիաներ և ինտերակտիվ էֆֆեկտներ, որոնք դուք կարող եք օգտագործել Ձեր քոնթենթում։

Ceros-ը նաև տրամադրում է հեշտ եղանակներ՝ կիսվելու Ձեր ինտերակտիվ քոնթենթով։ Ceros-ում ստեղծված ցանկացած քոնթենթ կարող է ներառվել վեբկայքում կամ բլոգում, որպես առանձին վեբ էջեր։ Պլատֆորմը նաև թույլ է տալիս հրապարակել Ձեր քոնթենթը Facebook-ում և այլ landing էջերում, որը նույնպես հեշտորեն կարող եք մշակել կամ թարմացնել։

5)ClearVoice

ClearVoice-ը ունի բոլոր գործառույթներն ինչ CMP-ն, հավելյալ լինելով  freelance marketplace, որտեղ դուք կարող եք գտնել լավագույն freelance writer-ներին կամ editor-ներին։

Գնացուցակ․
Ամսեկան $249 – Standard Plan
մինչև՝
Ամսեկան $1449 – Managed Plan
 

ClearVoice-ը թույլ է տալիս Ձեզ՝ փնտրել լրագրողների, ինֆլուենսերների և բլոգերների, ինչպես նաև գաղափարներ խնդրել հոդվածների համար։

Սա իրականում բավականին հեշտ միջոց է գործակալությունների, մարկետոլոգների և բրենդների համար՝ կապ հաստատելու content writer-ների հետ։

Ինչ վերաբերում է freelancer-ներին՝ նրանք պարզապես պետք է ներկայացնեն իրենց փորձառության մակարդակը և որակավորումը, որը թույլ է տալիս կայքին՝ առաջարկել նրանց մարկետոլոգներին՝ հիմնվելով վերջիններիս պահանջների վրա։

6)Acrolinx

AcrolinxCMP է, որն օգտագործում է Artificial Intelligence՝ հասկանալու Ձեր քոնթենթի ոճը և նպատակը, և օգնելու Ձեզ՝ մնալ բրենդին համապատասխան՝ ձեր ստեղծած քոնթենթի յուրաքանչյուր հատվածով։

Գնացուցակ․
Չի տրամադրվում․

Երբ Դուք ստեղծում եք քոնթենթը, Acrolinx-ը տալիս է ձեզ real-time feedback-եր։

Այն օգնում է Ձեզ՝ գրել ավելի պարզ, հասկանալի և հետևողական։ 

Ծրագիրը կարող է ներբեռնվել որպես add-on՝ Ձեր վեբ բրաուզերում, որը թույլ է տալիս օգտագործել իր վերլուծության և մշակման հնարավորությունները։

7)ScribbleLive

ScribbleLive-ը, որը content cloud provider է թույլ է տալիս կազմակերպություններին՝ կառավարել իրենց քոնթենթի գաղափարի ստեղծման, պլանավորման, հաշվարկների, մշակման և հրապարակման ամբողջ ընթացքը։

Գնացուցակ․
Սկսում է ամսեկան $2500.00 – PRO version

Ծրագրակազմը թույլ է Ձեզ՝ ստեղծել վիզուալ, վիդեո և ինտերակտիվ քոնթենթ։ Դուք նաև կարող եք հրապարակել այն տարբեր ալիքներում, այն ունի նաև սոցիալական մեդիայի մենեջեր։

Կարող եք պլանավորել Ձեր քոնթենթի կառավարման ստրատեգիան editorial calendar-ի օգնությամբ։

ScribbleLive-ն օգտագործվում է ավելի քան 500 բիզնեսների կողմից, ներառյալ համաշխարհային բրենդները, ինչպիսիք են՝ Red Bull-ը, Ferrari-ն և CNN-ը։

8)Kapost

Kapost-ը ոչ միայն թույլ կտա Ձեզ ծայրից ծայր կառավարել Ձեր խմբագրական գործընթացները, այլ նաև կօգնի Ձեզ տրամադրել ճիշտ քոնթենթ, համապատասխան մարդուն համապատասխան ժամանակ։

Գնացուցակ․
Ամսեկան $1200 – Standard Edition,
Ամսեկան $3000/month – Pro Edition։

Kapost-ը նաև հնարավորություն է տալիս թիմի անդամներին ուղարկել միմյանց feedback-եր՝ միանգամից գործիքի ներսում, քոնթենթի ստեղծման ցանկացած փուլում։ 

Դուք կարող եք խմբագրել քոնթենթը միանգամից Kapost-ում և նշանակել մետատվյալների հատկությունները, ժամկետները, գնման փուլերը, tag-երը, twitter status-ները և այլն։

9)Percolate

PercolateCMP է, որն առաջարկում է քոնթենթ կառավարում, բրենդի կառավարում և սոցիալական մեդիայի կառավարում։

Գնացուցակ․
Չի տրամադրվում․

Այն թույլ է տալիս հավաքել Ձեր ամբողջ քոնթենթը մեկ վայրում,  կազմակերպված հաճախորդի կողմից և տարբեր ենթաբաժիններում։

Percolate-ի պլանավորման հնարավորությունները հարմար են պլանավորելու շաբաթվա համար մի քանի հրապարակումներ։

Իսկ calendar planning գործիքը թույլ է տալիս ավելի համապարփակ կերպով նայել ձեր սոցիալական քոնթենթին։ 

 Percolate-ն օգտագործվում է Google-ի, General Electric-ի և Cisco-ի կողմից, իսկ 2018թ․-ին Gartner Research-ի կողմից համարվել է աշխարհի ամենալավ CMP-ից մեկը։

10)Hemingway Editor 

Hemingway app-ը պարզ օգտագործվող բառերի խմբագրման և սրբագրման գործիք է, որը հասանելի է առցանց տարբերակով կամ ներբեռնելով դեսքթոփ հավելվածը։

Գնացուցակ․
Անվճար – Online version
Ամսեկան $19 – Desktop app

 Hemingway app-ը նաև կարող է ինտեգրվել այնպիսի պլատֆորմներում ինչպիսիք են՝ WordPress-ը և Medium-ը։

Հավելվածը ընդգծում է երկար և բարդ նախադասությունները և սխալները։ Օրինակ՝ եթե տեսնեք, որ նախադասությունը նշված է դեղինով, ապա կարճացրեք կամ կիսեք այն։ Եթե տեսնեք կարմիրով նշում, ապա դա նշանակում է, որ Ձեր նախադասությունն այնքան խիտ է և բարդեցված, որ կարդացողը կշփոթվի՝ փորձելով այն հասկանալ։

Formatting-ի գործիքները ներառում են bold և italic font styles, bullet points և headline formatting։

Հավելվածում ձեր աշխատանքն ավարտելուց հետո կարող եք վերբեռնել տեքստը PDF կամ Word document ֆայլով։