2020թ․-ի 10 Լավագույն Online Form Builder-ները

0
222

Ցանկացած բիզնես, որը վաճառում է պրոդուկտ կամ ծառայություն՝ ցանկանում է տեղեկացված լինել թե ինչ են մտածում գնորդներն իրենց մասին։ Այդ իսկ պատճառով բիզնեսների մեծ մասը հետաքրքրված է online form builder-ներով։

Form-երը project management և CRM (customer relationship manage) ծրագրակազմերի կարևոր մասն են կազմում։ Online form-երը հնարավորություն են տալիս Ձեզ՝ լինել կրեատիվ և հնարամիտ, form-երի հետ կապված Ձեր նպատակներին հասնելիս։

Մի՛ օգտագործեք ցանկացած հնարավորություն, որը կառաջարկվի Form Builder-ի հետ միասին։ Համոզվեք, որ Ձեր ընտրած գործիքը տրամադրում է բավական հնարավորություններ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։

Իսկ այժմ եկեք միասին բացահայտենք 10 ամենալավ առցանց form builder-ները։

1. HubSpot Free Online Form Builder

HubSpot Online Builder-ը օգնում է Ձեզ՝ ստեղծել օնլայն Form-եր ընդամենը մի քանի վայրկյանում՝ օգտագործելով drag-and-drop form builder-ը, ինչպես նաև առաջարկում է մինչև 1000 form field-եր և field-ի տասնյակ տարբեր տեսակներ։

Hubspot Free Online Form Builder-ը լինելով անվճար՝ համարվում է լավագույն առցանց form builder-ներից մեկը։ Այն օգտագործելը բավականին հեշտ է։ Drag-and-drop form builder-ի օգնությամբ մի քանի վայրկյանում Դուք կարող եք վեբկայքում “embed” անել ցանկացած form։ Այն նաև առաջարկում է տասնյակ տարբեր field type-եր, ինչպիսիք են՝ text drop down, radio select, checkbox, date picker և այլն։

Երբ Ձեր form-երը ինտեգրված են Ձեր կոնտակտների տվյալների բազայի և շուկայավարման ավտոմատացման գործիքների հետ, դուք կարող եք պարզապես ավտոմատացնել follow-up-երը։

Այսպիսով form builder-ն ունենալով հարմար և արդյունավետ հնարավորություներ՝ ուղղորդում է ձեզ օգտագործելու նաև իր ամբողջական Hubspot Marketing Suite-ը, որն ավելի հզոր գործիքներ է առաջարկում, սակայն անգամ անվճար form builder-ով դուք կարող եք ստանալ ցանկալի արդյունք։

2)WuFoo

WuFoo-ի online form builder-ը հնարավորություն է տալիս Ձեզ՝ հավաքել տվյալներ, ֆայլեր և վճարումներ, առանց որևէ կոդ գրելու անհրաժեշտության։ Այն օգտագործում են այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են՝ Amazon.net; Best Buy; Disney; Microsoft; Sony; և Twitter։

Գնացուցակ:
Basic forms - $0/ամսական
Starter - $14 .08/ամսական
Professional - $29 .08/ամսական
Advanced - $74 .08/ամսական
Ultimate - $183 .25/ամսական

Այն նաև ընդունում է առցանց վճարումներ՝ իր համագործակիցներ PayPal-ից և Stripe-ից։ Ինչպես նաև WuFoo-ի ավտոմատացված workflow-ները թույլ են տալիս Ձեզ փոխանցել տվյալները ՝ CRM կամ շուկայավարման ավտոմատացման համակարգեր։

Խմբագրման գործիքն աշխատում է drag & drop սկզբունքով, որը կհեշտացնի form field-եր ավելացնելու կամ հեռացնելու պրոցեսը։

WuFoo-ն օգտագործելով կկարողանաք ձևափոխել form-երի տեսքը՝ փոփոխելով դասավորությունը, նկարագրությունը կամ օգտագործելով  “theme designer” հնարավորությունը։

3)Gravity Forms

Gravity Forms-ը երկար ժամանակ լինելով WordPress plug-in՝ թույլ տալիս Ձեզ՝ արտահանել entry-ները CSV-ում, վերջինիս կարող եք բացել օգտագործելով Excel-ը։

 Գնացուցակ:
Անվճար փորձաշրջան
Basic License - $59/տարին
Elite License - $259/տարին
Pro License - $159/տարին

Ունենալով բոլոր պահանջված գործիքները՝ Gravity Forms-ը օգնում է Ձեզ մի քանի վայրկյանում ստեղծել պրոֆեսիոնալ form-եր Ձեր վեբ կայքում, այն ունի ինտուիտիվ drag-and-drop ինտերֆեյս, որն ունի այնպիսի գործիքներ, ինչպիսիք են conditional formatting, custom HTML insertion և այլն։

Gravity Forms-ի ինտեգրումները թույլ են տալիս, որ form-երը լրացվեն Paypal-ի, Slack-ի, Zapier-ի և MailChimp-ի միջոցով։ Gravity Form-երն առաջարկում են 30+ form field-եր։

4)Microsoft Forms

Microsoft Forms-ը Ձեզ հնարավորություն է տալիս՝ ստեղծելու հարցումներ, վիզուալիզացնելու տվյալները, ստեղծելու quiz-ներ, կազմակերպելու event-ներ և այլն։

Գնացուցակ:
Microsoft Forms Pro USL - $0.00 user/ամսական
Forms Pro Addl Responses - $100.00 add-on/ամսական
Dynamics 365 Al for sales - $50 user/ամսական

 Microsoft Forms-ը տրամադրում է հնարավորություն՝ ստեղծելու հարցումներ հաճախորդների feedback-ի համար, տեսնելու աշխատողների գոհունակությունը և կազմակերպելու event-ներ։

Հարցումներ, poll-եր, quiz-ներ կամ այլ form-եր ստեղծելու համար, Microsoft Forms-ը հավաքում է պատասխանները, ավտոմատ կերպով վիզուալիզացնելով տվյալները, միավորելով Excel-ին՝ ավելի խորը վերլուծություններ կատարելու համար։

Microsoft Forms-ը հարմարվում է ցանկացած էկրանի՝ բոլորի համար հեշտացնելով Ձեր poll-ը լրացնելու պրոցեսը։

5)Typeform

Typeform–ն առաջարկում է գեղեցիկ դիզայն, ինտեգրում և մուլտիմեդիայի հնարավորություն։

Գնացուցակ:
Essentials - 35 USD/ամսական
Professional - 35 USD/ամսական
Premium - Starting at 70 USD/ամսական

Եթե ցանկանում եք օգտագործել Typeform-ի անվճար տարբերակն ապա հասանելիություն կունենաք հետևյալ հնարավորություններին․

 3 typeform-եր, յուրաքանչյուր typeform-ի համար 10 հարց, յուրաքանչյուր ամիս 100 պատասխան, template-ներ, report-ներ, email ծանուցումներ, կկարողանաք վեբ կայքում “embed” անել Ձեր typeform-ը, և ներբեռնել Ձեր տվյալներ։

Սակայն Ձեր typeform-ը կլինի “trial mode”-ով և դուք չեք կարողանա կիսվել դրանով կամ հավաքել պատասխաններ, մինչև չվերցնեք վճարովի տարբերակը։ Դուք կարող եք օգտագործել typeform-երը բջջայինով, թաբլեթով և դեսքթոփով։

6)Formstack

Formstack-ն առաջարկում է առանց կոդի form-եր, ինտեգրումներ, drag and drop հնարավորություն և այլն։

Գնացուցակ:
14 օր անվճար փորձաշրջան
Bronze - $19/ամսական (1 օգտատեր/ 5 forms)
Silver - $59/ամսական (1 օգտատեր/ 20 forms)
Gold - $99/ամսական (5 օգտատեր/ 100 forms)
Platinum - $249/ամսական (10 օգտատեր/ 1,000 forms)

Formstack-ն օգտագործում են այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Netflix-ը և Twitter-ը։ Այն առաջարկում է drag-and-drop form builder, որն ունի հարյուրավոր form template-ներ։ Դուք կարող եք “embed” անել form-երը landing էջերում և սոցիալական մեդիայում՝ ավելի շատ գնորդներ ունենալու համար։

Formstack-ի օգնությամբ Դուք կարող եք հնարավորություն տալ մարդկանց՝ պահպանելու form-ը՝ վերջինիս ավելի ուշ անդրադառնալու նպատակով։

 Formstackautomation workflow-ների օգնությամբ դուք կարող եք այն միացնել PayPal-ին, Hubspot-ին, Google Docs-ին և այլն։

7)Cognito Forms

Cognito Forms-ն անսահմանափակ form builder է, որն առաջարկում է հզոր և անսհամանափակ form-եր, ինտեգրվող վճարումներ և այլն։

Գնացուցակ:
Individual - Անվճար
Pro - $10/ամսական
Team - $24/ամսական
Enterprise - $99/ամսական

Դուք կարող եք ստեղծել անսահմանափակ form-եր Cognito Forms-ի ինտուիտիվ drag-and-drop form builder-ի հետ։

Form builder-ը թույլ է տալիս Ձեզ՝ ինտեգրել վճարումներ տրամադրողներ, ինչպիսիք են՝ Stripe, PayPal, և Square, այցելուներից վճարումներն ընդունելու համար։

Cognito Forms-ը նաև հնարավորություն է տալիս Ձեզ՝ կցելու նաև Ձեր Google Analytics ակկաունտը։

Այն անվճար է անհատների համար։

8)Paperform

Paperform-ն առաջարկում է form-եր ստեղծելու հեշտ և պարզ եղանակներ։ Paperform-ի օգնությամբ կկարողանաք ստեղծել landing էջեր, ունենալ հարուստ մեդիա և ինտեգրումներ։

Գնացուցակ:
Essentials - $12.50/ամսական
Pro - $32.50/ամսական
Agency - $82.50+/ամսական

Paperform-ը թույլ է տալիս Ձեզ՝ կարճ ժամանակում ստեղծել առցանց form-եր կամ պրոդուկտների էջեր, առանց կոդ գրելու անհրաժեշտության։

Դուք կարող եք “embed” անել form-երը, անկախ նրանից՝ դա Ձեր կայքում է, WordPress-ում, թե Squarespace-ում։

Վճարումների իրականացումն ապահովում են Stripe-ը, Square-ը, Braintree-ը և PayPal Business-ը։

Այն ունի մի շարք հնարավորություններ, ինպիսիք են՝ ինտեգրումներ, ամրագրումներ, հանդիպումներ և պլանավորումներ, հաճախորդների email-ներ և PDF-ներ։ Դուք կարող եք դիտել, ինտեգրել ինչպես նաև արտահանել որպես CSV, PDF, կամ Word Docs։

Ներկա պահին Paperform-ի բոլոր հոճախորդների համար, ինտեգրումները անվճար են (նախկինում` $10/1000 actions):

9)Leadformly

Leadformly-ն օգնում է Ձեզ՝ դարձնել Ձեր web form-երն ավելի օպտիմիզացված LeadForm-եր։ 

Գնացուցակ:
Անվճար փորձաշրջան
$179/ամսական

Leadformly-ի ինուիտիվ drag and drop ինտերֆեյսը թույլ է տալիս Ձեզ կարճ ժամանակահատվածում ստեղծել հզոր LeadForm-եր։ Այն ունի բավականին պետքական հնարավորություններ, ինպիսիք են՝  drag & drop builder, multi-step forms, 12 question types, conditional logic, device-specific preview, և այն հարմար է բջջային տարբերակով։ 

Leadformly-ն թույլ է տալիս Ձեզ “embed” անել form-երը ամենուր՝ սկսած WordPress-ից մինչև Squarespace, Magenta, Joomla և այլ պլատֆորմներում։

Այն նաև ունի անվճար Zapier ինտեգրում։

 10)Formsite

Formsite–ն առաջարկում է հզոր և ապահով form-եր, ինտեգրումներ, առցանց հարցումներ, poll-եր, հարցաթերթեր և այլն։

Գնացուցակ:
Անվճար- $0
Deluxe - $19.95
Pro 1 - $29.95
Pro 2 - $59.95
Pro 3 - $99.95

Լինելով ամենաապահով form builder-ներից մեկը՝ Formsite-ն ունի հնարավորություն՝ պահպանելու հարցերի պատասխանները և վերադառնալ ավելի ուշ՝ դրանք լրացնելու համար։ Այն թույլ է տալիս “embed” անել form-երը ցանկացած վեբ էջում։ Օգտագործելով Sub-Users հնարավորությունը՝ Դուք կարող եք այլ օգտատերերի հետ ապահով կերպով կիսվել հասանելիությամբ դեպի Ձեր Formsite ակկաունտ։ Օգտատերերը կկարողանան վճարումներ կատարել PayPal-ի, Braintree-ի, Authorize.net-ի, Stripe-ի միջոցով։

Հուսով եմ այս հոդվածը կօգնի Ձեզ՝ գտնել Ձեր <<երազանքների>> Form Builder-ը և ստեղծել գեղեցիկ վեբ form-եր, պրոֆեսիոնալ կերպով հավաքել պատվերներ, ամրագրումներ, ստանալ հաճախորդների feedback-ներ և գրացումներ, որոնք քայլ առ քայլ կուղղորդեն Ձեզ դեպի Ձեր նպատակների իրականացում։