2020թ․-ի 10 լավագույն Presentation Software-ները

0
443

Մարդկանց մեծ մասն ամբողջ աշխարհում, իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ օգտագործում են “Presentation software”։ Ապրելով թվային աշխարհում մենք գրեթե միշտ նախապատվությունը տալիս ենք պրեզենտացիաներին (սալիկաշար), երբ պետք է ինչ-որ կարևոր նյութ ներկայացնենք, դա կարող է լինել դպրոցական հանձնարարություն, հետազոտություն կամ որևէ աշխատանքային ծրագրի պլան։

Եթե պետք է պրեզենտացիա պատրաստեք, որը Ձեր աշխատանքի մի մասն է կազմում, ապա այն միանշանակ պետք է լինի ներգրավող, էֆֆեկտիվ և մտածելու տեղիք տվող։ Պրեզենտացիաներն օգտագործվում են ամենատարբեր բնագավառներում՝ ամենատարբեր նպատակներով, սակայն այդ բոլորի նպատակը մեկն է՝ ներկայացնել որևէ նյութ։

Ուսուցիչներն ու աշակերտները պրեզենտացիաներն օգտագործում են դպրոցում, ուսանողները և դասախոսները՝ համալսարանում, speaker-ները, տնօրենները, բիզնեսմենները և այլ մասնագետներ՝ տարբեր կոնֆերանսների կամ հանդիպումների ընթացքում՝ տրամադրելու հասկանալի և վիզուալ ինֆորմացիա։

Էֆֆեկտիվ պրեզենտացիա պատրաստելու համար Դուք պետք է ընտրեք Ձեզ համար ամենալավ և ամենահարմար պրեզենտացիայի ծրագրակազմը։ Ինչպես նաև Դուք պետք է հատուկ ուշադրություն դարձնեք Ձեր լսարանին, որն ակտիվորեն մասնակցում է պրեզենտացիայի ընթացքում, սովորում և նշումներ կատարում։

Այստեղ Դուք կկարողանաք գտնել պրեզենտացիայի համար ամենալավ գործիքները՝ մի շարք հնարավորություններով և հատկություններով։

1. Prezi

Prezi-ին առաջարկում է ինտերակտիվ canva-ներ, որոնք Ձեր պրեզենտացիան ավելի ներգրավող, համոզիչ և հետաքրքիր կդարձնեն։ Լինելով պրեզենտացիայի ամենահայտնի ծրագրակազմերից մեկը՝ Pezi-ն ունի հեշտ օգտագործվող, կրեատիվ և պարզ template-ներ։

  • Գնացուցակ․
  • Անվճար՝ 14 օր
  • Standard – սկսած $5/ամսական
  • Plus – սկսած $15/ամսական
  • Premium – սկսած $59/ամսական

Prezi Next–ը թույլ է տալիս օգտատերերին՝ ստեղծել գրավիչ պրեզենտացիաներ և ներկայացնել դրանք բնական և համոզիչ եղանակով։

Կարող եք Prezi-ի մի շարք հնարավորություններին ծանոթանալ այստեղ։

Prezi-ին առաջարկում է հնարավորությունները՝ ստեղծելու և նախադիտելու Ձեր պրեզենտացիաները։ Իր drag-and-drop գործիքի շնորհիվ դուք կարող եք դասավորել Ձեր քոնթենթը, դուք նաև կարող եք վերբեռնել պրեզենտացիաներ պատրաստված PowerPoint-ով և վերամշակել։ Օգտագործելով Analytics գործիքը կկարողանաք հետևել դիտորդներին։

Նաև կարող եք օգտագործել Prezi-ի story block-ները, աղյուսակները, կարող եք կցել ֆայլեր, ինչպես նաև կարող եք ներկայացնել և՛ օնլայն, և՛ օֆֆլայն տարբերակներով։

2.Google Slides

Google-ն օգտագործում են գրեթե բոլորը, հետևաբար իր ծառայությունները նույնպես, և սա է պատճառը, որ Google Slides-ը լավագույն գործիքներից մեկն է համարվում, հատկապես եթե Դուք արդեն իսկ Google Apps-ի և G Suite-ի օգտատեր եք։ 

  •  Գնացուցակ: Անվճար

Google Slides-ը թույլ է տալիս Ձեզ՝ ստեղծել և մշակել ֆայլեր ինքնուրույն կամ այլ մարդկանց հետ։ Լինելով G Suite-ի օգտատեր, դու կկարողանաք համագործակցել Ձեր թիմի հետ և աշխատել որևէ նախագծի վրա մեկ վայրից։

 Google Slides-ն առաջարկում է մի շարք ֆոներ, հարյուրավոր տառատեսակներ, embedded video-ներ, անիմացիաներ, գույներ և այլ հնարավորություններ՝ ստեղծելու Ձեր պրեզենտացիան, կամ փոխարենը կարող եք ընտրել հասանելի template-ներից։

Google Slides-ը թույլ է տալիս օգտագործել հավելվածը բջջային սարքավորումների վրա, բրաուզերում կամ օֆֆլայն տարբերակով։

 3. Canva

Canva-ն միայն պրեզենտացիաների համար չէ, սակայն իր հարմար հնարավորություններով Դուք կարող եք ձևավորել կրեատիվ և մինիմալիստական սլայդներ՝ կիսվելու Ձեր լսարանի, այցելուների կամ թիմի հետ։

  • Գնացուցակ․
  • Անվճար
  • Pro – US$9.95
  • Enterprise – US$30.00

Օգտագործելով Canva-ն, Դուք կկարողանաք հեշտորեն ստեղծել պրեզենտացիաներ միանգամից բրաուզերում։ Canva-ն նաև թույլ է տալիս Ձեզ ՝ ավելացնել էլեմենտներ՝ օգտագործելով Drag-and-drop հնարավորությունները։

Դուք նաև կարող եք օգտագործել հասանելի template-ները, և հարմարեցնել դրանք գույներով, գրաֆիկաներով և նկարներով։ Դուք նաև կարող եք ավելացնել տեսանյութեր և անգամ երաժշտություն։ 

Դուք կարող եք կիսվել Ձեր պրեզենտացիայով սոցիալական մեդիայում, իմեյլով, տպել տարբեր ձևաչափերով, ուղարկել Google Docs։

Canva-ում կարող եք պահպանել Ձեր բոլոր աշխատանքները։ 

4. Zoho Show

Zoho Show–ն տրամդրում է սլայդ ստեղծելու, համագործակցելու և հրապարակելու հնարավորություններ մեկ հարթակի վրա։ 

  • Գնացուցակ․
  • Basic – €10/ամսական 
  • Standard – €25/ամսական 
  • Professional – €35/ամսական 
  • Enterprise – €50/ամսական 

Zoho Show-ն թույլ է տալիս Ձեզ՝ ստեղծել տարբեր տեսակի պրեզենտացիաներ՝ պարզից բարդ քոնթենթով։ Եթե ունեք թիմ, ապա սա հիանալի հնարավորություն է Ձեզ համար, քանզի թույլ է տալիս օգտատերերին՝ համագործակցել միմյանց հետ, աջակցել և նախադիտել աշխատանքը։

Zoho Show-ն թույլ է տալիս օգտատերերին՝ հրապարակել և՛ ներքին, և՛ արտաքին ալիքներում․ վեբկայքեր, սոցիալական մեդիա, բլոգներ, և այլն, և թույլ է տալիս մարդկանց՝ մեկնաբանություններ թողնել սլայդի վերաբերյալ, նշել օգտատերերի, կիսվել պրեզենտացիաներով, սահմանափակել գործողությունները և այլն։

5. Keynote

Keynote-ը, որը պրեզենտացիայի ծրագրակազմ է Mac և iOS համակարգի համար, թույլ է տալիս Ձեզ՝ վերահսկել Ձեր սլայդշոուն iPhone-ից, iPad-ից, Apple Watch-ից, կամ iPod touch-ից։ Այն հեշտ օգտագործվող գործիք է, որն առաջարկում է տարբեր հարմար հնարավորություններ։

  • Գնացուցակ․ Անվճար

Keynote-ը նաև թույլ է տալիս օգտատերերին՝  iPad-ով դիագրամներ և իլուստրացիաներ ստեղծելու համար օգտագործել Apple Pencil։ Այն թույլ է տալիս Ձեզ ավելացնել գեղեցիկ աղյուսակներ, նկարներ և մշակել դրանք, և ներառել էֆֆեկտներ, աղյուսակներ, ավելի քան 700 customizable shape-եր, և ավելի քան 30 ֆոն, ետնանկարներ և այլն։

Real‑time collaboration-ի շնորհիվ Ձեր թիմի անդամները կարող են աշխատել միասին՝ Mac-ով, iPad-ով, կամ iPhone-ով։ Օգտատերերը կկարողանան նաև պահպանել Keynote փաստաթղթերը որպես PowerPoint ֆայլեր կամ ներմուծել և մշակել PowerPoint փաստաթղթերը միանգամից Keynote-ում։ 

6. MICROSOFT SWAY

Microsoft Sway-ը թույլ է տալիս Ձեզ՝ փոխել Ձեր պրեզենտացիայի ոճը`շնորհիվ PowerPoint-ի հատուկ գործիքների հետ իր ինտեգրման հնարավորությանը։ 

  • Գնացուցակ
  • Բաժանորդագրման պլանը –  $6.99/ամսական

“Start From a Topic” գործիքի շնորհիվ Դուք կարող եք օգատգործել պրեզենտացիայի template-ներ։ Կան հատուկ հատվածներ՝ նկարագրությունների, նկարների և համապատասխան թեմաների համար։ Այն պարզ է և ինտուիտիվ օգտատերերի համար, որպեսզի ստեղծեն ներգրավող պրեզենտացիաներ։ Sway-ը ներկայացրել է տարբեր քարտեր՝ սլայդներին նոր քոնթենթ ավելացնելու համա, ներառյալ վիդեո, տեքստ, grid, կամ վերնագիր։

Sway-ի Remix կոճակը առաջարկում է ձևավորում Ձեր Sway-ի համար։

7. Slide Dog

SlideDog-ի հետ դուք կկարողանաք համատեղել PowerPoint-ները, PDF-ները, Prezi-ները, և այլն՝ մեկ playlist-ում։

  • Գնացուցակ․
  • Անվճար
  • PRO – $99/տարին
  • PRO EVENT – $49/pay once

SlideDog-ն օգտագործելով կկարողանաք շփվել Ձեր լսարանի հետ, ներգրավել նրանց Ձեր պրեզենտացիային, հարցնել նրանց կարծիքը, և սովորեցնել։ 

Լինելով այլ ծրագրակազմերի արժանի մրցակիցը, անգամ եթե դուք ստեղծել եք պրեզենտացիան Prezi-ում կամ PowerPoint-ում, ամբողջը կցուցադրվի այնպես ինչպես դուք ստեղծել եք։

SlideDog-ն հարմար և պարզ եղանակ է կիսվելու Ձեր ընկերության պատմությամբ և հաղորդագրություններով՝ ուղղված հաճախորդներին կամ լսարանին։

Օգտագործելով SlideDog-ն դուք կարող եք ստեղծել custom playlists՝ Ձեր բոլոր պրեզենտացիաների ֆայլերի և մեդիայի համար, և հավաքել Ձեր բոլոր աշխատանքներն այնտեղ, ինչպես նաև փոփոխել դրանց հերթականությունը՝ drag-and-drop հնարավորության շնորհիվ։

Այն նաև ունի real-time sharing ֆունկցիան, որը թույլ է տալիս Ձեր լսարանին՝ հետևել պրեզենտացիային միանգամից իրենց էկրաններից։

Դուք կարող եք ավելացնել տարբեր ֆորմատների ֆայլեր․ PDF, Word, PowerPoint, նկարներ, Excel ֆայլեր, վիդեո քոնթենթ, ինչպես նաև առցանց քոնթենթ, ինչպես օրինակ՝ վեբ էջեր և YouTube clip-ներ։ Դուք կարող եք ստեղծել poll-եր, չատեր Ձեր լսարանի հետ և ստանալ feedback-ներ։

8. Visme 

Visme-ն թույլ է տալիս օգտատերերին՝ ստեղծել վիզուալ կերպով ներգրավող պրեզենտացիաներ։ Այն օգնում է օգտատերերին՝ ստեղծել համոզիչ պատմություններ՝ պրեզենտացիաների, ինֆոգրաֆիկների, փաստաթղթերի, գրաֆիկաների, տեսանյութերի տեսքով։

  • Գնացուցակ:
  • Single – US $25/ամսական
  • Team – US $75/ամսական
  • Enterprise – Contact them

Visme-ն օգտագործելով՝ Դուք կարող եք հեշտորեն վիզուալիզացնել Ձեր քոնթենթը և ստեղծել հետաքրքիր, ներգրավող և ինտերակտիվ պրեզենտացիաներ։ Այն ունի տարբեր հարմար հնարավորություններ և գործիքներ։

Visme-ն առաջարկում է հեշտ օգտագործվող template-ներ և մեդիա գրադարան՝ նկարներով, icon-ներով, աղյուսակներով, գրաֆիկաներով, քարտեզով, անիմացիայով, աուդիո և երաժշտությամբ, և այլն։

Դուք կարող եք կիսվել Ձեր պրեզենտացիայով այլ թիմի անդամների հետ և աշխատել սլայդների վրա որպես թիմ։

9. Slidebean

Slidebean-ը ավտոմատ կերպով ստեղծում է Ձեր ինտերակտիվ և ներգրավող օրեզենտացիաները և օգնում Ձեզ՝ խնայել Ձեր ժամանակը։

  • Գնացուցակ:
  • Անվճար
  • Starter – $8/ամսական
  • Premium – $19/ամսական

Ձեր սլայդների ոճը կարող է փոխվել ընդամենը մեկ սեղմումով։ Դուք կարող եք նաև ընտրել տարբեր template-ներից։

Դուք կարող եք համագործակցել՝ հրավիրելով Ձեր թիմին՝ պրեզենտացիայի վրա միասին աշխատելու համար։ Դուք կարող եք կիսվել պրեզենտացիայով՝ օգտագործելով լինկը, առանց սլայդները ներբեռնելու կամ ծրագրակազմը տեղադրելու անհրաժեշտության։ Դուք նաև կարող եք օգտագործել Slidebean-ի analytics գործիքը, որը Ձեզ մանրամասներ է տրամադրում, թե որ սլայդներն է դիտում Ձեր լսարանը, և որքան ժամանակ է ծախսում դրանք դիտելու վրա։

10. Haiku Deck 

Haiku Deck-ն հեշտ և պարզ ծրագրակազմ է, որը թույլ է տալիս Ձեզ՝ ներկայացնել Ձեր գաղափարներն ավելի ընկերական եղանակով։

  • Գնացուցակ:
  • Անվճար(1 presentation)
  • Pro – $19.99/ամսական
  • Premium – $29.99/ամսական

Ցանկացած բարդ քոնթենթ կարող է դառնալ ինտերակտիվ և գեղեցիկ պրեզենտացիա։ Haiku Deck Zuru-ն նույնպես տարբեր հարմար և օգտակար հնարավորություններ է առաջարկում։ Այն ունի բազմաթիվ հասանելի template-ներ և տառատեսակներ, ինչպես նաև սլայդների գրադարան և անվճար նկարներ և պատկերներ։ Դուք կարող եք կիսվել սոցիալական մեդիայում, իմեյլով, վեբ կայքում կամ բլոգում, ինչպես նաև կարող եք արտահանել Ձեր պրեզենտացիաները որպես PowerPoint, Keynote կամ PDF ֆայլ։ Քոնթենթը կարող է դասավորվել drag-and-drop հնարավորության շնորհիվ։ Ինչպես նաև այն ունի առցանց աջակցություն։