Օնլայն հարցումների գործիքները ծրագրային լուծումներ են, որոնք հնարավորություն են տալիս Ձեզ՝ հեշտորեն ստեղծել տարբեր հարցումներ անձնական վեբ կայքերում, իմեյլներում կամ վեբ էջերում և կապի դուրս գալ թիրախավորված լսարանի հետ՝ հավաքելով իրենց feedback-ները։ Վերջիններս օգնում են Ձեզ՝ հասկանալ թե ինչն է աշխատում, իսկ ինչը՝ ոչ։
Այս հոդվածում կուսումնասիրենք 2020թ․-ի լավագույն օնլայն հարցումներ ստեղծող գործիքները։
1)Typeform
Օգտագործելով Typeform-ը դուք կարող եք ստեղծել Ձեր սեփական հարցումները՝ ստանալով մանրամասներ ձեր լսարանի վերաբերյալ, թե ինչ են մտածում, զգում, և ամենակարևորը թե ինչ են ակընկալում։
Այն ունի տարբերակիչ ինտերֆեյս, որը տվյալ պահին ցույց է տալիս միայն մեկ հարց։
Գնացուցակ․
- Essentials – 35 USD/ամսական
- Professional – 35 USD/ամսական
- Premium – starting at 70 USD/ամսական
Typeform-ն առաջարկում է տարատեսակ հարցումներ․
- Աշխատողների ներգրավվածության վերաբերյալ հարցումներ,
- Գնորդի գոհունակության վերաբերյալ հարցումներ,
- Աշխատողների գոհունակության վերաբերյալ հարցումներ,
- Արտադրանքի feedback-ի համար հարցումներ
Typeform-ը տրամադրում է հարցումների և հարցաթերթիկների template-ներ իր անվճար survey maker-ի համար։
Ձեր հարցումն անձնավորելու համար, կարող եք օգտագործել Typeform-ի Piping հնարավորությունը, որով կարող եք դիմել մարդկանց իրենց անուններով։
Typeform-ի անվճար ‘Core plan’-ն ունի անսահմանափակ հարցերի և պատասխանների, տվյալների արտահանման, ինչպես նաև պատրաստի template-ների հնարավորություններ։
SurveySparrow-ն հնարավորություն է տալիս Ձեզ՝ ստեղծել հարցումներ՝ օգտագործելով ծրագրակազմի ինտուիտիվ ինտերֆեյսը։ Դուք նաև կարող օգտագործել SurveySparrow-ն առանց ինտերներտի՝ offline տարբերակով։
Գնացուցակ․
- Premium – սկսած $49/ ամսական
- Business – սկսած $149/ամսական
- Enterprise – սկսած $499/ամսական
SurveySparrow-ն օգնում է Ձեզ ստեղծել առավելագույնս ներգրավող հարցումներ և թույլ տալիս Ձեզ՝ օգտագործել նաև չատերի նման հարցումները, որոնք ավելի հարմար տարբերակ են սմարթֆոնների համար։
Դուք նաև կարող եք ստեղծել Ձեր կատարած դիզայնով հարցումներ՝ օգտագործելով CSS-ը, և հավաքել feedback-ներ՝ օգտագործելով NPS հարցումները։
SurveySparrow-ն ունի այլ օգտակար գործիքներ, ինչպես օրինակ՝ Display Logic, Drag and drop և այլ գործիքներ՝ լսարանն ակտիվ և ներգրավված պահելու համար։ Նաև լինելով mobile-first՝ Ձեր հարցումները պարզ և հասկանալի տեսք կունենան ցանկացած սարքավորման վրա, և օգտատերերը կկարողանան հեշտորեն feedback-ներ տալ։
Qualtrics-ն առաջարկում է 100+ հարցերի տարբերակներ և պատրաստի template-ներ՝ օգնելու Ձեզ պատասխանել հաճախորդների հարցերին։
Գնացուցակ․
- Սկսած $1,500/տարին
- Մինչև $5,000/տարին
Դուք կարող եք անել Ձեր հարցումների դիզայնը Qualtrics-ի ինտուիտիվ drag-and-drop գործիքով և powerful logic հնարավորությամբ, ստեղծել և փորձարկել հարցումները ու համագործակցել։
Qualtrics-ն առաջարկում է իր ExpertReview-Powered by iQ-ն՝ օգնելու Ձեզ վստահ հրապարակել Ձեր հարցումները և բարելավել հարցումների որակը։
Դուք նաև հնարավորություն ունեք՝ ինտեգրելու Ձեր հարցումներն, օրինակ՝ Salesforce-ին, Marketo-ին, Adobe-ին և նման այլ ծրագրերին։
SurveyGizmo-ն առաջարկում է “piping answers” հնարավորությունը՝ նոր հարցերի համար, իմեյլներ և ծանուցումներ ուղարկելու հնարավորություն՝ հիմնվելով պատասխանների վրա։
Գնացուցակ․
- Collaborator – $ 25 /ամսական
- Professional – $ 85 /ամսական
- Full Access – $ 150 /ամսական
- Enterprise Packages – Request Pricing
SurveyGizmo-ն, որը շատ հարմար է օգտագործել առողջապահական, մարքեթինգային, կրթական և այլ բնագավառների համար, տրամադրում է հարցերի տարատեսակներ և ֆիլտրելու հնարավորություններ։ Ինչպես նաև այն առաջարկում է շատ այլ գործիքներ, ինչպես օրինակ՝ survey scripting, advanced logic, email campaigns, data import, reporting and distribution via mail, link and social media.
Օգտատերերը կարող են նաև աշխատել միաժամանակ մի քանի հարցումների վրա։
SurveyGizmo-ն ունի ինտեգրման հնարավորություն Salesforce Marketing Cloud-ի, Google Analytics-ի, Google Spreadsheets-ի, Webhooks-ի, Social Media-ի, Zapier-ի և այլ ծրագրերի հետ։
Պարզ և հարմար օգտագործվող առցանց հարցումներ և հարցաթերթիկներ ստեղծելու ծրագրակազմ Zoho Survey-ն առաջարկում է ավելի քան 25 հարցերի տեսակներ։
Գնացուցակ․
- Անվճար– $0
- PLUS – $20/ամսական
- PRO – $25/ամսական
- ENTERPRISE – $60/ամսական
Zoho Survey-ի ինտուիտիվ ինտերֆեյսը թույլ է տալիս Ձեզ՝ կարճ ժամանակահատվածում ստեղծել հարցեր, իսկ “Question and page logic” գործիքի շնորհիվ կարող եք տեղադրել հարցերն ու էջերն այնպես, որ հայտնվեն միայն հատուկ պատասխանից հետո։
Ձեր հարցումները կարող են թարգմանվել ավելի քան 30 լեզուներով։ Այնուամենայնիվ այն աշխատում է հիմնական պահանջների համար, և ընդունակ չէ կատարել բարդ պահանջներ։
Google Forms-ը, որը համարվում է լավագույն անվճար հարցումների գործիքներից մեկը, թույլ է տալիս Ձեզ կարճ ժամանակահատվածում ստեղծել հարցումներ իր բավականին հարմար drag & drop ինտերֆեյսով։
Գնացուցակ․
- Basic – $6/ամսական
- Business – $12/ամսական
- Enterprise – $25/ամսական
Դուք հնարավորություն ունեք անելու հարցումների դիզայնը, ինչպես նաև հավաքված տվյալները կարող են սինխրոնիզացվել այլ Google պրոդուկտների հետ։
Դուք կարող եք ամենինչ հավաքել աղյուսակի մեջ՝ վերլուծելու տվյալները Google Sheets-ում։ Ինչպես նաև կարող եք ավելացնել համագործակիցների՝ Ձեզ հետ հարցումներ ստեղծելու համար՝ օգտագործելով Docs-ը, Sheets-ը և Slides-ը։
Google Forms-ը նաև ունի հիանալի quiz maker, որը հատկապես օգտակար է կրթական մասնագետների համար։
Question Pro-ն հնարավորություն է տալիս Ձեզ ստեղծել և ձևավորել կատարյալ հարցումներ, poll-եր և quizz-ներ, ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում, ավելացնելով հարցերի տարատեսակներ, տրամաբանություն և ձեր սեփական բրենդինգը։
Գնացուցակ․
- Essentials – անվճար
- Advanced – $85/ամսական
- Enterprise – Request pricing
Այն նաև առաջարկում է 350+ անվճար, փորձագետների կողմից մշակված հարցումների template-ներ։ Question Pro-ի անվճար տարբերակը Ձեզ հասանելիության հնարավորություն է տալիս բոլոր այս պարզ tempalte-ներին։
Question Pro-ի “survey creator”-ն առաջարկում է 40+ հարցերի տեսակներ՝ հաճախորդների գոհունակության հարցումներից մինչև առաջադեմ՝ “multiple-choice” և “logic-based” հետազոտման հարցումների համար։
Դուք նաև կարող եք վերլուծել հարցման պատասխանները օգտագործելով “real-time reports dashboard”-ը, որը թույլ է տալիս Ձեզ՝ տեսնել հարցման արդյունքները և արտահանել տվյալները։
Լինելով Եվրոպայի ամենամեծ առցանց հարցման գործիքներից մեկը, Kwik Surveys-ը թույլ է տալիս Ձեզ՝ ստեղծել առցանց հարցումներ՝ ներառելով feedback-ների, NPS form-երի և այլ հնարավորություններ։
Գնացուցակ․
- Essentials – $12.99/ամսական
- Pro – $25/ամսական
- Business – $59/ամսական
- Students and Non-Profits – $2.99/ամսական
Kwiksurveys-ը թույլ է տալիս օգտատերերին նախագծել և վերլուծել հարցումները՝ օգնելով, որպեսզի ստեղծեն և կիսվեն հարցումներով, quizz-ներով և form-երով։
Kwiksurveys-ն ունի շատ կաևոր հնարավորություններ, ինչպես օրինակ՝ analysis, pattern identification, data comparison, custom reports and team accounts։
Օգտատերերը կարող են այն օգտագործել տարբեր սարքավորումներից՝ դեսքթոփ տարբերակով, թաբլեթներով և բջջայիններով։
SurveyMonkey-ն՝ ամենահայտնի առցանց հարցման գործիքներից մեկը, թույլ է տալիս օգտատերերին՝ ստեղծել և վերլուծել հարցումներ, ուղարկել հարցումները պատասխանողներին իմեյլներով և հրապարակել դրանք իրենց վեբկայքերում ու սոցիալական մեդիայի պրոֆիլներում։
Գնացուցակ
- Individual Advantage – $34/ամսական
- Team Advantage – $25/ ամսական
- Team Premier – $75/ամսական
Օգտատերերը կարող են օգտագործել հաճախորդների գոհունակությանն ուղղված հարցումներ՝ պրոդուկտների կամ ծառայությունների վերաբերյալ feedback-ներ ստանալու համար, ինչպես նաև ուղարկելով ներգրավող հարցումներ իրենց աշխատաողներին՝ օգտատերերը կարող են հասկանալ թե ինչքան գոհ է աշխատողը իրենց ընկերությունից։
Օգտատերերը նաև կարող են ուղարկել հարցումներ և հետևել արդյունքներին բջջայիններով։
SurveyMonkey-ի օգտատերերը կարող են ձևավորել իրենց հարցումները՝ ավելացնելով լոգոներ, կորպորատիվ գույներ և այլն։
10)JotForm
JotForm-ը՝ լինելով ամենակրեատիվ առցանց form builder հավելվածներից մեկը, թույլ է տալիս օգտատերերին՝ հրապարակել առցանց form-եր, արձանագրել հաճախորդների պատասխանները, հավաքագրել պատվերների վճարները, գրանցել event-ների հյուրերին և այլն։
Գնացուցակ․
- Starter – Անվճար
- Bronze – $24/ամսական
- Silver – $29/ամսական
- Gold – $79/ամսական
JotForm-ն առաջարկում է “central dashboard”, իսկ “form builder”-ը տրամադրում է emoji-ներ, icon-ներ, անիմացիաներ և այլն։
JotForm-ը նաև առաջարկում է plugin-ներ՝ PayPal-ի, Dropbox-ի, Google Drive-ի, Box-ի, MailChimp-ի, OneBip-ի, Zoho CRM-ի և SalesForce-ի համար։
Օգտատերերը կարող են իրենց form-երին ավելացնել checklist-եր, image slider-ներ, date selection-ներ, table-ներ, terms and conditions և այլ հնարավորություններ։
Հուսով եմ, որ այս հոդվածը կօգնի Ձեզ արդյունավետ հարցումներ, poll-եր ու հարցաթերթիկներ ստեղծելիս և դրանք ձևավորելիս, ինչպես նաև կօգնի գտնել այն առցանց Survey Maker Tool-ը, որը կլինի ձեր լավագույն ընտրությունը՝ աշխատողների կամ հաճախորդների կողմից feedback-ներ ստանալու, վերլուծություններ կատարելու և ի վերջո Ձեր ցանկալի արդյունքին հասնելու համար։10 Best Online Survey Maker Tools 202010 Best Online Survey Maker Tools 2020